Ռուբիոն հերքել է պնդումները, թե «խաղաղության պլանը» ԱՄՆ-ում չեն կազմել

Լուրեր

02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
Բոլորը

Վերջին օրերին մեդիայում տարածվող Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պլանը, որը կոչում են Թրամփի «խաղաղության պլան», ըստ ամերիկացի երկու սենատորների՝ Ռուսաստանի առաջարկն է, այլ ոչ թե ԱՄՆ-ի մշակումը, փոխանցում է DW-ն։ Նրանք ասել են, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նոյեմբերի 22-ին հեռախոսազրույցի ընթացքում այդ մասին հայտնել է իրենց և ԱՄՆ Սենատի պատվիրակության այլ անդամների՝ Կանադայի Հալիֆաքսում անցկացվող Միջազգային անվտանգության ֆորումի ժամանակ։ Ավելի ուշ Ռուբիոն հերքել է սենատորների խոսքերը։

«Դա մեր առաջարկը չէ, դա մեր խաղաղության պլանը չէ»,-ասել է հանրապետական սենատոր Մայք Ռաունդզը՝ dpa գործակալության փոխանցմամբ։ Նա ընդգծել է, որ փաստաթուղթը պաշտոնապես հրապարակված չէ, այն «արտահոսել» է։ Իսկ անկախ սենատոր Անգուս Քինգը այդ 28 կետից բաղկացած պլանը անվանել է «ռուսների ցանկությունների ցուցակ» և «ձևակերպված ուղեցույց՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջեւ վիճելի հարցերը նվազեցնելու համար»։

Քաղաքական գործիչների խոսքով՝ Ռուբիոն զանգել է սենատորների խնդրանքով և թույլ է տվել նրանց հրապարակել խոսակցության որոշ մանրամասներ։ Պետքարտուղարը, ըստ նրանց, ասել է, որ այդ փաստաթուղթը ռուսական առաջարկ է, որը ստացել է նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ստիվեն Ուիթքոֆը։ ԱՄՆ-ը պետք է միջնորդի դեր կատարեր և պլանը փոխանցեր ուկրաինացիներին։

«Նպատակը եղել է վերցնել այն, ինչ այժմ հրապարակային քննարկման առարկա է դարձել, և հնարավորություն տալ ուկրաինացիներին արձագանքելու դրան»,-նշել է Ռաունդզը՝ ըստ Politico-ի։

Ըստ հաղորդումների՝ Ռուբիոն ասել է նաև, որ տեղյակ չէ Թրամփի այն պլաններից, թե նա կդադարեցնի՞ ռազմական օգնությունն ու հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային, եթե վերջինս մերժի առաջարկվող պլանը։

Իսկ հենց պետքարտուղարը հերքել է սենատորների՝ իր անունից ասված խոսքերը։

«Խաղաղության առաջարկը մշակվել է ԱՄՆ-ի կողմից։ Այն առաջարկվում է որպես ամուր հիմք ընթացիկ բանակցությունների համար։ Այն հիմնված է ռուսական կողմի առաջարկների վրա, բայց նաև՝ Ուկրաինայի նախկին և ընթացիկ առաջարկների վրա», -գրել է Ռուբիոն X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Դոնալդ Թրամփը բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինային ներկայացված պատերազմը խաղաղ կարգավորելու պլանը վերջնական տարբերակն է։ Միևնույն ժամանակ, նախօրեին ԱՄՆ առաջնորդը նոյեմբերի 27-ը անվանել էր «արդյունավետ ժամկետ», որպեսզի Ուկրաինան համաձայնվի առաջարկին։ Քաղաքական գործիչը նաև պահանջել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատի «խաղաղության պլանը»։

Փաստաթուղթը մինչ այժմ պաշտոնապես չի հրապարակվել։ Մեդիայում հրապարակված հատվածներից պարզ է դառնում, որ Ուկրաինան, մասնավորապես, պետք է համաձայնի զինված ուժերի կրճատմանն ու տարածքային զիջումների Ռուսաստանի օգտին, իսկ ԱՄՆ-ը և Եվրոպան պարտավորվում են ֆինանսավորել երկրի վերականգնումը։ Բացի այդ՝ ակնկալվում է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները աստիճանաբար կհանվեն, իսկ Մոսկվան և Վաշինգտոնը կնքելու են երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նման առաջարկը կարող է դառնալ պատերազմի կարգավորման հիմք, իսկ արևմտյան առաջնորդները կոչ են արել այն լրացնել և արդիականացնել։ Բացի այդ, dpa գործակալության աղբյուրների տվյալներով՝ փաստաթուղթը կքննարկվի ԵՄ, ԱՄՆ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև նոյեմբերի 23-ին Ժնևում նախատեսվող հանդիպման ընթացքում։