Պոլ Պոգբան խաղադաշտ վերադարձավ 811 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
Բոլորը

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբան խաղադաշտ է վերադարձել 811 օրվա ընդմիջումից հետո։

«Մոնակոյի» կիսապաշտպանը մասնակցել է «Ռենի» դեմ Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրի արտագնա խաղին՝ փախարինման մտնելով 85-րդ րոպեին (տեսանյութ)։ «Մոնակոն» պարտվել է 1։4 հաշվով։

2023թ․ սեպտեմբերին Պոգբան Թուրինի «Յուվենտուսում» խաղալու ընթացքում 4 տարով որակազրկվել էր հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Ավելի ուշ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) կրճատել էր որակազրկման ժամկետը մինչև 1,5 տարի:

2025թ․ ամռանը 32-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել «Մոնակոյի» հետ, սակայն նրա վերադարձը խաղադաշտ ձգձգվում էր վնասվածքների պատճառով։ «Յուվենտուսից» բացի, Պոգբան ակումբային կարիերայում խաղացել է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2011-2012թթ, 2016-2022թթ․)։ Ֆրանսիայի հավաքականում կիսապաշտպանը հանդես է եկել 2013-2022թթ․, իսկ 2018-ին դարձել է աշխարհի չեմպիոն։