«Սասնա Ծռեր» կուսակցության նկատմամբ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը շարունակում են աշխատել որպես քաղաքական հալածանքի գործիքներ. հայտարարություն

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ շարունակում են աշխատել որպես քաղաքական հալածանքի գործիքներ:

Հայտարարությունը՝ ստորև.

«Առնվազն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը շարունակում են աշխատել որպես քաղաքական հալածանքի գործիքներ:

Շաբաթներ առաջ Մարտունիում, Գյումրիում և Վանաձորում քաղաքացիների հետ Կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները խափանելուն ուղղված գործողությունները փորձեցինք գնահատել ընդամենը որպես տեղական ինքնագործունեություն, սակայն դրանց աշխարհագրության ընդլայնումն ու ինտենսիվության աճումը ակնհայտ են դարձնում, որ ամեն ինչ կատարվում է կենտրոնական համակարգմամբ: Ի դեպ՝ Մարտունիում կատարվածի մասին մամուլով անմիջապես տեղեկացրել էինք ՀՀ վարչապետին՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել:

Մասնավորապես, ի թիվս վերը նշված դեպքերի՝

ս.թ. հոկտեմբերի 28-ին Կուսակցության Արթիկի գրասենյակում նախատեսված՝ Կուսակցության ներկայացուցիչների և Արթիկում բնակվող քաղաքացիների հանդիպմանը նախորդող օրերին ԱԱԾ տարածքային ստորաբաժանման աշխատակիցները Կուսակցության Արթիկի գրասենյակի պատասխանատուներից փորձել են ճշտել հանդիպման բնույթն ու բովանդակությունը, ԱԱԾ ծառայողներից մեկն այդպիսի նպատակով այցելել է Կուսակցության ներկայացուցչի տուն, իսկ տարածքային ՊՊԾ ստորաբաժանման պետը նույն հարցուփորձն արել է հեռախոսով,

արդեն հանդիպման օրը ԱԱԾ ծառայողը ցուցադրաբար իր ավտոմեքենայով հանդիպման ամբողջ ընթացքում կանգնած է եղել գրասենյակի դիմաց, ցույց տալով, որ հետևում է հանդիպման մասնակիցներին՝ ակնհայտորեն նպատակ ունենալով հոգեբանորեն ճնշել նրանց,

հանդիպումից հետո ԱԱԾ ծառայողն իր ավտոմեքենայով ցուցադրաբար հետապնդել էԿուսակցության անդամներին,

զուգահեռաբար՝ ԱԱԾ ծառայողն անթաքույց կերպով փորձել է «իր մարդուն» ներդնել Կուսակցության Արթիկի գրասենյակում և, բնականաբար, մերժում է ստացել,

ս.թ. հոկտեմբերի 28-ին Կուսակցության ներկայացուցիչներն այցելել են նաև Գյումրի և հանդիպել Կուսակցության աջակիցներին, որոնց հետ զրույցից պարզ է դարձել, որ ԱԱԾ Ախուրյանի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Արթուր Գևորգյանը մոտեցել է Կուսակցության աջակիցներին և նրանց հորդորել է հեռու մնալ «Սասնա Ծռեր» կուսակցությունից,

քաղաքացիները տեղեկացրել են նաև, որ Արթուր Գևորգյանն այցելում է Կուսակցության աջակիցների աշխատավայրեր և փորձում է գործատուների միջոցով նույն նպատակով ճնշումներ գործադրել նրանց նկատմամբ,

ս.թ. հոկտեմբերի 31-ին Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրի բաժնից զանգահարել են Կուսակցության Գյումրու գրասենյակի պատասխանատուներին ու փորձել են հետաքրքրվել գրասենյակի աշխատանքից, իսկ երբ գրասենյակի պատասխանատուն հարցրել է, թե ինչ նպատակով են տրվում այդ հարցերը, տվել են անհեթեթ բացատրություն և ավարտել խոսակցությունը,

գրեթե նույնպիսի վարքագծով աչքի են ընկել նաև ԱԱԾ Իջևանի տարածքային ստորաբաժանման ծառայողները՝ փորձելով այսպես կոչված զրույցի հրավիրելով և հարցումներով հոգեբանական ճնշում գործադրել Կուսակցության Իջևանի տարածքային ներկայացուցիչների վրա,

բացի այդ, բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որ ոստիկանները կամ քաղաքացիական հագուստով անձինք հաճախ անթաքույց կերպով հետևում են Կուսակցության ներկայացուցիչներին,

ինչպես նաև բազմաթիվ դեպքեր կան, որոնք առնվազն հիմնավոր կասկածի մակարդակով վկայում են Կուսակցության անդամներին գաղտնալսելու մասին, մասնավորապես՝ շատ է պատահել, որ միայն երկու հոգու միջև եղած խոսակցություններին գրեթե անմիջապես հետևել են դրանց տրամաբանությանը ճշգրտորեն համապատասխանող գործողություններ:

Եթե ԱԱԾ-ի և Ոստիկանության համակարգված հալածանքի մասին վկայող փաստերին հավելենք նաև արտաքին և հայաստանյան ծագում ունեցող քաղաքական բնույթի այն տեսակետները, ըստ որոնց ժողովրդի շրջանում ակնհայտորեն լայն աջակցություն վայելող «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը չի լինելու կամ պետք է չլինի ապագա Ազգային Ժողովում, ինչպես նաև հիշելով Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերին Ոստիկանության հանցավոր և արհամարհական անգործությունը, ապա կարող ենք եզրակացնել, որ «Սասնա Ծռեր»համահայկական կուսակցության նկատմամբ հալածանքն ունի ծառայամտությունից ավելի խորը արմատներ և ավելի մեծ ընդգրկում:

Հորդորում ենք ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ հալածանքը դադարեցնելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքները երաշխավորելու համար»,- ասված է հայտարարության մեջ: