Ուկրաինան շատ դժվար ընտրության առաջ է կանգնած. Զելենսկին Թրամփի խաղաղության ծրագրի hետ կապված ուղերձով դիմել է ժողովրդին

Լուրեր

19.08.2026 | 15:10
Պապիկյանն անակնկալ զորամասեր է այցելում // 18-ամյա աղջկա առևանգման գործով ձերբակալված կա․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 15:10
Պոլ Պոգբան հեռացավ «Մոնակոյից»
19.08.2026 | 15:02
«Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար երկու քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու գործն ուղարկվել է դատախազին
19.08.2026 | 14:58
ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ պատգամավորը հեռացվեց նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:51
Կառավարության նոր ծրագիրն ԱԺ կներկայացվի հաջորդ շաբաթ. Մանավազյան
19.08.2026 | 14:47
Ալեն Սիմոնյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ կապերն ու տարածաշրջանային զարգացումները
19.08.2026 | 14:41
Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է
19.08.2026 | 14:30
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:21
Այս տարի ևս լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան
19.08.2026 | 14:13
4-րդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ կոնստրուկտորը՝ Ադրբեջանը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:05
Լարված խոսակցություն Արման Եղոյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև
19.08.2026 | 13:58
Էդուարդ Սպերցյանը նշել է՝ ում դեմ կցանկանար խաղալ Սաուդյան Արաբիայում
19.08.2026 | 13:53
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 103-ը 103-ի դիմաց
19.08.2026 | 13:50
ԵՄ-ում 150 միլիոն մարդ ապրում է «անտեսանելի սահմաններին» մոտ․ JRC  զեկույցը
19.08.2026 | 13:43
Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում բուլինգ ու պարբերական կոնֆլիկտներ են եղել․ 13-ամյա աշակերտը հիվանդանոց է տեղափոխվել․ Տեսչական մարմին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի հետ կապված դիմել է ուկրաինացիներին՝ նշելով, որ երկիրն այժմ շատ դժվար ընտրության առաջ է կանգնած։

«Մենք հիմա գտնվում ենք մեր պատմության ամենադժվար պահերից մեկում։ Ուկրաինայի վրա ճնշումն ամենածանրերից է։ Ուկրաինան այժմ կարող է շատ դժվար ընտրության առաջ կանգնել՝ կա՛մ արժանապատվության կորուստ, կա՛մ կարևոր գործընկերոջը կորցնելու ռիսկ»,- ասել Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին խոսել է ընտրության մասին՝ «կա՛մ դժվար 28 կետերը, կա՛մ չափազանց դժվար ձմեռ և հետագա ռիսկերը»։ Նա ընդգծել է, որ այս հարցի պատասխանը տվել է 2019 թվականի մայիսի 20-ին՝ Ուկրաինային հավատարմության երդման ժամանակ, երբ խոստացել էր պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև պաշտպանել նրա քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Նա հայտարարել է Միացյալ Նահանգների հետ լուծումների որոնման մասին՝ նշելով, որ կառաջարկի այլընտրանքներ։

«Մենք թշնամուն որևէ պատճառ չենք տա՝ ասելու, որ Ուկրաինան չի ուզում խաղաղություն, որ խաթարում է գործընթացը, և որ Ուկրաինան պատրաստ չէ դիվանագիտության: Դա տեղի չի ունենա: Ուկրաինան արագ կաշխատի»,- հայտարարել է Զելենսկին։

Նա հիշեցրել է, որ Ուկրաինան ներկայում «միակ վահանն» է, որը հարմարավետ եվրոպական կյանքը բաժանում է Վլադիմիր Պուտինի ծրագրերից։ Ուկրաինայի նախագահը շեշտել է՝ ամբողջ աշխարհը պետք է հասկանա, որ ուկրաինացիները, առաջին հերթին, մարդիկ են, և որ նրանք գրեթե չորս տարի շարունակ, լայնամասշտաբ պատերազմի ընթացքում, զսպել են աշխարհի ամենամեծ բանակներից մեկին։

«Թշնամին չի տեսել մեր մեջքը։ Նա տեսել է մեր աչքերը՝ լի իրեն պատկանողի համար պայքարելու պատրաստակամությամբ։ Սա է արժանապատվությունը։ Սա է ազատությունը։ Եվ սա իսկապես ամենասարսափելին է Ռուսաստանի համար՝ տեսնել ուկրաինացիներին միավորված»,- հայտարարել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի