ԱԱԾ աշխատակիցը փորձել է «վերբովկա» անել լրագրողին․ ՄԻԵԴ-ի նոր վճռով ՀՀ-ն 5000 եվրո կվճարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Վլադիմիր Հակոբյանը հավաքագրել է անձնական տվյալներ և սպառնացել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանին․ օրերս այսպիսի արձանագրում է արել ՄԻԵԴ-ը և ընդդեմ ՀՀ-ի նոր վճիռ կայացրել։ Դատարանն արձանագրել է նրա անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտումը։  

«Վախեցած էի, տնից դուրս չէի գալիս, մտածում էի՝ հետևիցս կարող են գալ»,- 2014 թվականի տարեսկզբի մի քանի ամիսները Հրայրն այսպես է նկարագրում։ 

Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվեց, երբ, այսպես ասած, պատահական իրեն ծանոթացրին Վլադիմիր Հակոբյանի հետ։ Վերջինն առաջարկում է երիտասարդին համագործակցել ԱԱԾ-ի հետ։ Առաջարկը հենց ամենասկզբից Հրայրի սրտով չի լինում, սակայն քաղաքավարությանը զոհ գնալով՝ խնդրում է ավելի ուշ պատասխանել։ Հակոբյանը չի էլ մանրամասնում, թե ինչ աշխատանք է նա կատարելու։

Մի քանի օր անց Հրայրն SMS-ով հայտնում է, որ չի ցանկանում ԱԱԾ-ի համար աշխատել։ Հակոբյանը, սակայն, չի հանձնվում, հանդիպում է խնդրում։ Այդ հանդիպմանն արդեն նախկին լրագրողը ձայնագրիչով է գնում։ Ինչպես է ծավալվել հետագա զրույցը․ տարիներ առաջ հրապարակված շուրջ 50 րոպե տևողությամբ ձայնագրության մեջ ուշագրավ դրվագներ կան։ Արդեն հանդիպման ավարտին ԱԱԾ-ականն անթաքույց ակնարկներ է անում վտանգների մասին։

Թեև մինչև վերջ էլ Հրայրի պատասխանն անփոփոխ է մնում, սակայն ասում է՝ դրանից հետո վախի մթնոլորտում է ապրել։ Նրա խոսքով՝ տարբեր պրոֆիլներից   սպառնալիքներ է ստացել, ինչից հետո որոշել է հրապարակել ձայնագրությունը և հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։

Դատախազությունը, սակայն, գրավոր պատասխանում է, որ ԱԱԾ աշխատակցին վերագրվող գործողությունները չեն պարունակում քրեական հանցագործության տարրեր։ Այնինչ, պատկերն այլ պետք է լիներ։

Ներպետական ատյաններում պայքարն անարդյունք է լինում, գանգատ է ուղարկում ՄԻԵԴ։ Մինչ այդ, անվտանգության հետ կապված մտահոգությունները շարունակվում են։ ՀՀ-ից հեռանալուց շուրջ 10 տարի անց միայն ՄԻԵԴ-ը բավարարում է դիմումը։ Դատարանը ՀՀ-ին պարտավորեցրել է կողմին վճարել 5000 եվրո։ 

Ուշագրավ է, որ աղմկահարույց ձայնագրության հրապարակումը չի խանգարել, որ Վլադիմիր Հակոբյանը նշանակվի այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ, իսկ 3 տարի անց՝ նրա խորհրդական։ Այդ պաշտոնը նա թողել է Սարգսյանի հրաժարականին զուգահեռ։ 

Փաշինյանի իշխանություն գալուց շաբաթներ անց՝ 2018 թվականի մայիսի 31-ին, ԱԱԾ-ից հաստատել էին, որ նա նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, իսկ մեկ օր անց հերքել տեղեկությունը՝ նշելով, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան