Հայաստան-Ղազախստան և՛ առևտրային հարաբերությունները, և՛ նաև տրանզիտ պոտենցիալը շատ մեծ են, և դրանք պետք է օգտագործվեն. փոխվարչապետ

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Լոգիստի լուծումները վկայում են այն մասին, որ կա մեծ ներուժ, որը մենք պետք է բացահայտենք: Այս մասին Ղազախստանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը․ գրում է  1lurer.am-ը։

«Հայաստան-Ղազախստան և՛ առևտրային հարաբերությունները, և՛ նաև տրանզիտ պոտենցիալը շատ մեծ են, և դրանք պետք է օգտագործվեն»,- նշել է նա։

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ այլընտրանքային լոգիստիկ ուղիների, այդ թվում՝ երկաթուղային և օդային, ստեղծումը կարևոր խթան կհանդիսանա տնտեսական կապերի ակտիվացման համար։ Նա նշել է, որ միջազգային առևտրում լոգիստիկ ծախսերը և հնարավորությունները կարևոր նշանակություն ունեն։ Այս համատեքստում Ղազախստանի հետ նոր լոգիստիկ լուծումներ գտնելը Հայաստանին մեծ հնարավորություն է ընձեռում։ Որպես օրինակ՝ փոխվարչապետը նշել է ցորենի ներկրումը, որը ցույց է տվել այլընտրանքային մատակարարումների կարևորությունը։

Անդրադառնալով Հայաստանի Կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ Մհեր Գրիգորյանը վերահաստատել է դրա լուրջ տարածաշրջանային նշանակությունը։

«Անհնարին է, որ «Խաղաղության խաչմերուկը» մեծ լոգիստիկ նշանակություն չունենա մեծ ռեգիոնալ իմաստով»,- ասել է Գրիգորյանը։

Նա ընդգծել է, որ Ղազախստանը ևս կլինի «Խաղաղության խաչմերուկի» շահառուներից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրները ստորագրելու են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնց տնտեսական հարցերին առնչվող մասը բավական կարևոր նշանակություն է ունենալու, նշել է փոխվարչապետը։

Հիշեցնենք՝ ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստանում է՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

Ավելի ուշ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ-ից ձեռք բերված ցորենը։