Ղազախստանը ցանկանում է նոր առևտրային ուղի բացել դեպի Թուրքիա՝ Հայաստանի միջոցով. Ժումանգարին

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ղազախստանը դիտարկում է դեպի Թուրքիա նոր առևտրային ուղի բացելու հնարավորությունը՝ Հայաստանի միջոցով։ Աստանայում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։

Նրա խոսքով՝ Հայաստանի միջով առաջարկվող երթուղին Աստանային ուղիղ մուտք կապահովի թուրքական նավահանգիստներ և կարող է ընդլայնել երկրի տրանսպորտային հնարավորությունները։

«Մենք ներկայում գնում ենք Ադրբեջանի միջով դեպի Վրաստանի Սև ծովի նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա մուտք գործել Նախիջևան, ապա անմիջապես Թուրքիա՝ նրա ծովային նավահանգիստներ»,- նշել է պաշտոնյան։

Ժումանգարինը նաև հայտնել է, որ Ղազախստանն ու Հայաստանը քննարկում են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը։

«Մենք որոշ ժամանակ ուղիղ չվերթներ ունեինք, բայց ժամանակավորապես դադարեցրել ենք դրանք։ Խնդիրն այն է, որ Երևանի օդանավակայանում սպասարկումը շատ թանկ է. մեկ տոննա ռեակտիվ վառելիքը արժե 1248 դոլար կամ 65 դոլար՝ մեկ անձի համար։ Այժմ մենք քննարկում ենք, թե ինչպես ինչ-որ կերպ սուբսիդավորել այն։ Ե՛վ Scat-ը, և՛ FlyArystan-ը պատրաստ են չվերթներ սկսել այս պայմաններում»,- ասել է Ժումանգարինը։

Անդրադառնալով Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերություններին՝ նա նշել է, որ առևտրաշրջանառության ծավալները մեծ չեն։

«Մենք նրանց մատակարարում ենք ծխախոտային արտադրանք, տրանսֆորմատորներ, մետաղական արտադրանք և գլանված մետաղ։ Նրանք մեզ մատակարարում են միրգ և բանջարեղեն, ծխախոտային արտադրանք և հայկական կոնյակ, որը շատ տարածված է ամբողջ աշխարհում։ Առևտրաշրջանառությունն իրականում փոքր է՝ 82 միլիոն դոլար, ինչը վեց անգամ ավելին է 2020 թվականի համեմատ։ Մի պահ այն նույնիսկ ավելի բարձր էր, քանի որ Հայաստանից մեզ մոտ մեքենաներ էին գալիս։ Դա շատ տարածված էր։ Սա ժամանակավոր միջոցառում էր, քանի որ մեր սեփական ավտոմեքենաների արտադրությունը շատ արագ է զարգանում»,- ասել է նախարարը։

Միաժամանակ, Ղազախստանը Հայաստանին առաջարկել է 348 միլիոն դոլարի արտահանման ապրանքներ։

«Երեկ մենք համաձայնության եկանք, որ հայ գործարարների խումբը կժամանի Ղազախստան։ Ես կհանդիպեմ նրանց հետ, կքննարկենք համատեղ ձեռնարկություններ բացելու հարցը։ Մեզ համար օգտակար կլինի, եթե Հայաստանը կարողանա մեր արևմտյան շրջաններ միրգ և բանջարեղեն մատակարարել»,- հավելել է Ժումանգարինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի