Ռուսաստանը հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկի, Օդեսայի և Չեռնիգովի մարզերին․ զոհեր և վիրավորներ

Լուրեր

16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ռուսական զորքերը նոյեմբերի լույս 21-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի, Դնեպրոպետրովսկի և Չեռնիգովի մարզերին, գրում է Current time-ը։

Օդեսայի մարզային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Կիպերի տեղեկացմամբ՝ Օդեսայում վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ հոգեբաններն օգնություն են ցուցաբերել 16 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։

Ըստ Կիպերի՝ հարվածների հետևանքով մասամբ ավերվել է մասնավոր տուն, վնասվել են հարևան տները, սպասարկման կայան և վարչական շենք։

Դնեպրոպետրովսկի ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիսլավ Գայվանենկոն հայտնել է, որ Սինելնիկովսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ կին է զոհվել։ Եվս երկու անձ վիրավորվել է՝ 54-ամյա տղամարդ և 71-ամյա կին, նրանք հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակում։

Չեռնիգովի մարզում հարվածի հետևանքով Նովգորոդ-Սիվերսկի շրջանի խանութում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մեկ կին է զոհվել։

Հինգշաբթի երեկոյան ռուսական բանակը հարձակվել էր նաև Զապորոժիեի վրա։ Զապորոժիեի մարզային ռազմական վարչության պետ Իվան Ֆյոդորովը տելեգրամում հայտնել էր, որ չորս մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ զոհերի թիվը հասել է 5-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի