Վահագն Խաչատուրյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են հայ-վրացական համագործակցության խորացման ուղիները

Լուրեր

29.07.2026 | 19:37
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
29.07.2026 | 19:24
Թրամփը հայտարարել է, որ Իրանն «ուժեղ հարված կստանա» ամերիկյան զորքերին հարվածելուց հետո
29.07.2026 | 19:10
ՔՊ վարչության նիստը՝ առանց Ալեն Սիմոնյանի
29.07.2026 | 19:00
Հայհոյանք են դնում զինվորի վրա՝ ով էսպիսի բան ասեց, այսպիսի տղա է․ բանակը քրեական բարքերով չի՛ կարող ղեկավարվել․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննարկել են քաղաքական երկխոսության, տարածաշրջանային խաղաղության, տնտեսական ծրագրերի և տրանսպորտային ու էներգետիկ կապերի զարգացման ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հաստատելով երկու երկրների պատրաստակամությունը խորացնելու գործընկերությունը։ Այս մասին տեեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք օրակարգային հարցեր։ Կողմերը հատուկ կարևորություն են տվել տարածաշրջանային գործընթացների գնահատմանը և փոխգործակցության այն ուղղություններին, որոնք միտված են տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման խթանմանը։

Քննարկվել են քաղաքական երկխոսության ընդլայնման, համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման, էներգետիկ և տրանսպորտային կապերի զարգացման, ինչպես նաև մշակութային ու հումանիտար փոխանակումների ակտիվացման հնարավորությունները։

Երկուստեք ընդգծվել է, որ նոր նախաձեռնությունների ձևավորումն ու արդեն իսկ ընթացող ծրագրերի արդյունավետ կառավարումը կարող են զգալիորեն բարձրացնել երկկողմ համագործակցության ներուժը և նպաստել երկու երկրների տնտեսական և հասարակական զարգացմանը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպություններում և բազմակողմ ձևաչափերում համագործակցությունը առավել նպատակային և համակարգված դարձնելու վերաբերյալ։ Այս համատեքստում կարևոր է համարվել միջազգային հարթակներում փոխաջակցությունը, ինչպես նաև համատեղ դիրքորոշումների ձևավորումը տարածաշրջային նշանակության հարցերում։

Հանդիպման ավարտին հաստատվել է Հայաստանի և Վրաստանի պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը, ամրապնդելու բարիդրացիական հարաբերությունները և ընդլայնելու համագործակցության բոլոր այն ուղղությունները, որոնք ծառայում են երկու ժողովուրդների բարօրությանը, տարածաշրջանի խաղաղությանը և տնտեսական կայունությանը»,- ասված է հաղորդագրությունում։