Զախարովան անդրադարձել է ՌԴ լրագրողի` Հայաստան մուտքի արգելքին

Լուրեր

16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Wargonzo-ի լրագրող Դմիտրի Սելեզնյովի մուտքը Հայաստան արգելելու որոշումը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ նրա մուտքը Հայաստան արգելվել է։

«Մենք ուշադրություն ենք դարձրել, որ Դմիտրի Սելեզնյովին արգելվել է մուտք գործել Հայաստան։ Մտահոգիչ է, որ չկա որևէ տեղեկատվություն այն մասին, թե երբ են լրանալու սահմանափակումները, արդյո՞ք լրագրողը մեղադրվում է հանրապետությունում որևէ հանցագործության մեջ, կամ թե ինչպես կարող է նա ակնկալել արգելքի վերացում»,- ասել է նա։

Զախարովան նշել է, որ որոշման վերաբերյալ տեղեկատվություն են խնդրել Հայաստանում ՌԴ դեսպանատան միջոցով։

«Հուսով ենք, որ որոշումը կապված չէ Սելեզնյովի լրագրողական գործունեության հետ, որովհետև դա չի համապատասխանում հանրապետության՝ որպես օրենքի գերակայության, ժողովրդավարական պետության կերպարին, որը խթանում են Հայաստանի իշխանությունները։ Մամուլի ազատությունը, ինչպես գիտենք, ցանկացած ժողովրդավարության անխախտ սկզբունք է»,- հայտարարել է ռուս պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի