ՄԱԳԱՏԷ-ն բանաձև է ընդունել. Իրանից պահանջվում է անհապաղ տեղեկացնել հարստացված ուրանի պաշարների, ռմբակոծված ատոմային օբյեկտների վիճակի մասին

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի՝ 35 երկրներից բաղկացած կառավարիչների խորհուրդը հինգշաբթի բանաձև է ընդունել, որով Իրանից պահանջվում է «անհապաղ» տեղեկացնել հարստացված ուրանի պաշարների և ռմբակոծված ատոմային օբյեկտների վիճակի մասին, հայտնել են փակ դռների հետևում կայացած հանդիպման մասնակից դիվանագետները, գրում է Reuters-ը։

Բանաձևի նպատակն է թարմացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մանդատը՝ Իրանի միջուկային ծրագրի տարբեր ասպեկտների վերաբերյալ զեկույցներ ներկայացնելու համար, բայց այն նաև նշում է, որ Իրանը պետք է արագորեն ՄԱԳԱՏԷ-ին տրամադրի պատասխանները և հասանելիություն, որը նա ցանկանում է ստանալ Իսրայելի և ԱՄՆ-ի ավիահարվածներից հինգ ամիս անց։

Իրանը, որը պնդում է, որ իր միջուկային նպատակները բացառապես խաղաղ են, նախքան ԱՄՆ-ի և Եվրոպայի երեք առաջատար տերությունների կողմից այս բանաձևի ներկայացումը զգուշացրել էր, որ եթե այն ընդունվի, «բացասաբար կանդրադառնա» Թեհրանի և գործակալության համագործակցության վրա։

«Մեր ուղերձը հստակ է՝ Իրանը պետք է անհապաղ լուծի իր անվտանգության հարցերը։ Այն պետք է ապահովի գործնական համագործակցություն՝ հասանելիության, պատասխանների, մոնիթորինգի վերականգնման միջոցով, որպեսզի գործակալությունը կարողանա կատարել իր աշխատանքը և նպաստել վստահության վերականգնմանը»,- ասվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի՝ խորհրդին ուղղված հայտարարության մեջ։

Վիեննայում կայացած հանդիպմանը դիվանագետները հայտնել են, որ բանաձևն ընդունվել է 19 կողմ, 3 դեմ և 12 ձեռնպահ ձայներով։ Ռուսաստանը, Չինաստանը և Նիգերը դեմ են եղել։

«Իրանը պետք է անհապաղ գործակալությանը տրամադրի Իրանի միջուկային նյութերի հաշվառման և պաշտպանված միջուկային օբյեկտների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն, ինչպես նաև գործակալությանը տրամադրի այդ տեղեկատվությունը ստուգելու համար անհրաժեշտ հասանելիությունը»,- ասվում է խորհրդին ներկայացված և Reuters-ի տրամադրության տակ հայտնված բանաձևի նախագծում։

Իրանը դեռևս թույլ չի տվել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հունիսին ռմբակոծված միջուկային կայաններ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չի կարող ստուգել ռմբակոծված վայրերը կամ ստուգել Իրանի ուրանի պաշարները, մինչև Թեհրանը չներկայացնի դրանց հետ կատարվածի մանրամասն նկարագրությամբ զեկույց։

«Մենք համոզված ենք, որ ցանկացած սադրիչ գործողություն, ինչպիսին է ևս մեկ բանաձևի ներկայացումը, կվտանգի և, հնարավոր է, չեղյալ համարի [ՄԱԳԱՏԷ-ի] գլխավոր տնօրենի և Իրանի կողմից երկխոսությունն ու համագործակցությունը առաջ մղելու ուղղությամբ ձեռնարկված զգալի ջանքերը»,- ասվում է Իրանի և դաշնակիցների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Կուբայի և Բելառուսի հետ համատեղ հայտարարության մեջ։

«Ես վախենում եմ, որ բանաձևը կունենա իր հետևանքները»,- քվեարկությունից հետո լրագրողներին ասել է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի դեսպան Ռեզա Նաջաֆին:

Հարցին՝ ի՞նչ հետևանքների մասին է խոսքը, նա պատասխանել է. «Հետևանքների մասին կհայտարարենք ավելի ուշ»։

Միակ կոնկրետ միջոցը, որը Իրանը հայտարարել է դրանից կարճ ժամանակ անց, այն էր, որ պաշտոնապես տեղեկացնում է Կահիրեի համաձայնագրի դադարեցման մասին։

Սեպտեմբերին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և Իրանը հայտարարել էին Կահիրեում համաձայնության մասին, որը նախատեսված էր լայնածավալ ստուգումների և ստուգման համար ճանապարհ հարթելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի