Լուկաշենկոն ներում է շնորհել երկու կաթոլիկ քահանաների

Լուրեր

16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել երկու կաթոլիկ քահանաների՝ Հենրիխ (Գենադի) Օկոլատովիչին և Անջեյ Յուխնևիչին։ Այս մասին հաղորդում է Catholic.by-ն՝ հղում անելով Բելառուսի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովին, գրում է Current time-ը։

Միավորումը քահանաների ազատ արձակումը կապում է պայմանավորվածությունների հետ, որոնք ձեռք են բերվել 2025 թվականի հոկտեմբերին Հռոմի պապ Լևոն XIV-ի գերագույն ներկայացուցիչ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի՝ Մինսկ կատարած այցի ընթացքում։

«Նրա այցը դրական խթան տվեց հետագա շփումներին, որոնց կարևոր արդյունքը Բելառուսի նախագահի կողմից, որպես Հռոմի պապի նկատմամբ ողորմածության և հարգանքի նշան, բանտում պատիժ կրող կաթոլիկ քահանաներին ներում շնորհելու և ազատ արձակելու որոշում կայացնելն էր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ազատ արձակված քահանաների ներկայիս գտնվելու վայրը հայտնի չէ։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից հրապարակված լուսանկարը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության, արվել է Մինսկում գտնվող Վատիկանի նվիրակատանը:

Օկոլոտովիչը Վոլոժինի Սուրբ Հովսեփ եկեղեցու քահանան է։ Նա ձերբակալվել է 2023 թվականի նոյեմբերի 16-ին, իսկ 2024-ի դեկտեմբերին Մինսկի մարզային դատարանը նրան դատապարտել է 11 տարվա ազատազրկման՝ պետական ​​դավաճանության համար (Քրեական օրենսգրքի 356-րդ հոդված)։ «Христианское видение»-ի տվյալներով՝ ձերբակալությունից հետո Օկոլոտովիչը սրտի կաթված է ստացել և ենթարկվել ստամոքսի վիրահատության՝ քաղցկեղի պատճառով։

Յուխնևիչը Շումիլինոյում գտնվող Ֆաթիմայի Աստվածածնի սրբավայրի Հռոմի կաթոլիկ ծխական համայնքի քահանան է։ Նա ձերբակալվել է 2024 թվականի մայիսի 8-ին, իսկ 2025-ի ապրիլին դատապարտվել 13 տարվա ազատազրկման։ Թե կոնկրետ ինչ մեղադրանքներով է նա դատապարտվել, դեռևս անհայտ է։

Մինչդեռ, լեհ կաթոլիկ վանական Գժեգոժ Գավելը, որին Բելառուսի իշխանությունները մեղադրում են լրտեսության մեջ, մնում է կալանքի տակ։ Նա, իբր, պետք է տեղեկատվություն «հավաքեր» ռուս-բելառուսական «Արևմուտք 2025» զորավարժությունների մասին։ Լեհաստանը Բելառուսի իշխանությունների գործողությունները որակել է որպես սադրանք և պահանջել է ազատ արձակել Գավելին ու լրագրող Անջեյ Պոչոբուտին։

«Христианское видение»-ի տվյալներով՝ ներկայում Բելառուսում տարբեր քրիստոնեական դավանանքների 32 քահանաներ ճանաչված են որպես քաղբանտարկյալներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի