«Երկրում 5 տասնյակից ավելի քաղբանտարկյալ կա»․ ընդդիմության բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության դիմաց

Լուրեր

11.01.2026 | 19:02
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
11.01.2026 | 18:11
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է
11.01.2026 | 17:35
Ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
11.01.2026 | 17:07
Նարեկ Սամսոնյանը չի պահվում պատժախցային ռեժիմով․ ՔԿԾ
11.01.2026 | 16:35
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին
11.01.2026 | 16:19
ԱՄՆ-ը կհանեն Վենեսուելայի նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ՝ նավթի վաճառքը հեշտացնելու համար․ ԱՄՆ ֆինանսների նախարար
11.01.2026 | 15:28
Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ
11.01.2026 | 14:33
Վթարային ջրանջատում Լոռիում և Արմավիրում
11.01.2026 | 14:25
Instagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes
11.01.2026 | 14:13
Երևանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
11.01.2026 | 14:00
Գարեգին Բ-ն թող չհրապարակեր Արշակ սրբազանի վերաբերյալ նյութերը. Գևորգ եպիսկոպոս Սարոյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
11.01.2026 | 13:15
Սիրիայի բանակը հայտարարել է, որ ավարտել է գործողությունը Հալեպում
11.01.2026 | 13:07
ՔՊ ցուցակով առաջադրվել եմ. Վարդենիսի նախկին քաղաքապետը Մասիսում պատարագի է մասնակցում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.01.2026 | 12:55
ՔԿԾ նախկին պետը` Դավիթ Տոնոյանի պատճառով աշխատանքից ազատվելու տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
11.01.2026 | 12:15
Ես Երևանի քաղաքապետարանում եմ աշխատում. այստեղ եմ բնակվում. պատարագի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Գլխավոր դատախազության դիմաց տեղի է ունեցել ընդդիմության բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների։ Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնը են բարձրացրել «ընդդեմ ապօրինի բռնաճնշումների»։

«Ընդհանրապես հույս դնել իրենց հոգին և խիղճը Նիկոլին հանձնած դատախազների, քննիչների, դատավորների վրա, մենք այդ հույսերը շատ չունենք, որովհետև իրենք ապացուցել են, որ այսօրվա դատաիրավական համակարգը դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքին բութ գործիք՝ երկրում մեկ անձի իշխանություն հաստատելու, բռնաճնշումներ գործադրելու, կեղծ, շինծու մեղադրանքներով մարդկանց կալանքի տանելու համար»,- դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ եթե Փաշինյանը «կարողանա ամեն անգամ մարսել իր հերթական ձերբակալությունը, բռնաճնշումը», կանգ չի առնելու և շարունակելու է։

«Հետևաբար՝ այս իշխանությունների բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով։ Երկրում կան հինգ տասնյակից ավելի քաղբանտարկյալներ՝ ազգային բարերար, սրբազան հայրեր, Արցախի և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ, բլոգերներ, լրագրողներ, զինվորականներ, պարզ շարքային քաղաքացիներ, ովքեր այսօր գտնվում են անազատության մեջ՝ բացառապես նրա համար, որ ունեն սեփական տեսակետ, պայքարում են հայկական ինքնության համար և հաշտ չեն այսօրվա իշխանության վարած այս հակահայ քաղաքականությանը»,- ասաց Սաղաթելյանը։

Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, դիմելով դատախազության մոտ հավաքվածներին, խնդրեց ծափահարել և աջակցություն հայտնել «կալանավայրերում ապօրինի գտնվող հայրենակիցներին և նրանց ընտանիքներին»։

«Մենք այսօր այստեղ ենք նաև Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության շենքի մոտ, որովհետև Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Գլխավոր դատախազությունն այն միակ ու բարձրագույն մարմինն է, ով, ուշադրությո՛ւն, պետության անունից, քրեական հետապնդման բացառիկ լիազորություններով է օժտված, ով պետք է և պարտավոր է հետևել իրականացվող պատժի և հարկադրանքի միջոցների օրինականության նկատմամբ։ Սա մի մարմին է, որը պատասխանատու է երկրում օրինականության հաստատման հարցում։ Եվ այս մարմինը հենց ինքն է խախտում Հայաստանի Հանրապետության գլխավոր օրենքը՝ մայր օրենքը, Սահմանադրությունը։ Ուրեմն, մենք այստեղ ենք պահանջելու համար, որ Գլխավոր դատախազությունը և դատախազները կատարեն իրենց սահմանադրական պարտքը, իրենց տված երդումը»,-նշեց Մինասյանը։

Այնուհետև նա դիմեց դատախազներին և կոչ արեց տեր կանգնել այն երդմանը, որը նրանք տվել են պաշտոնը ստանձնելիս։

«Ցանկացած քաղաքական իշխանություն փոխվելու է, բայց դուք պետք է օրենքի և Սահմանադրության ձեր ծառայությունը մատուցեք, ոչ թե այս կամ այն քաղաքական իշխանության քիմքին համապատասխան, այլ բացառապես և միայն Սահմանադրությամբ, իրավունքի գերակայությամբ և հայ ժողովրդի առջև ձեր ստանձնած պարտավորությունների կատարմամբ։ Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը կգնահատի ձեզ այդ ժամանակ և ոչ թե Փաշինյանի դավաճանական իշխանությունը։ Նա այսօր, թե վաղը գնալու է, հեռանալու է, բայց մենք ենք մնալու, հայ ժողովուրդն է մնալու, արարելու այս հողի վրա, ապրելու այս հողի վրա, կերտելու իր պետությունը, պետականությունը, ամրապնդելու այն, որպեսզի մեր, ձեր, ձեր աշխարհասփյուռ հայության զավակների համար լինի հենարան, լինի պետություն, որը ի վիճակի է նաև միջազգային ասպարեզում պաշտպանելու հայ մարդու, հայ ժողովրդի, հայոց պետության շահը»,-ասաց նա։

Այնուհետև ցուցարարները երթով շարժվեցին դեպի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայր, որտեղ ընթանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ տեղի կունենան «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումներ։

Եվգենյա Համբարձումյան