«Գնանք մեռնենք, եթե մենք տանիք հանդիսանանք նման մարդկանց համար»․ Ալեն Սիմոնյանը ՔՊ-ով պատգամավոր դառնալու հույս ունեցող ՀՀԿ-ականների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
Բոլորը

Ալեն Սիմոնյանը բացառում է, որ ռեյտինգային ընտրակարգով ձևավորվող հաջորդ խորհրդարանը նման կլինի ինքնալուծարվող խորհրդարանին։ Ինքը չի բացառում, որ «որոշ մարդիկ միգուցե կփորձեն և կգտնեն ճիշտ մասնակցել ընտրություններին և առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով։ Բայց ես բացառում եմ, որ դա կկրի համատարած բնույթ և ՀՀ խորհրդարանը կասկած կհարուցի»։

Պատգամավորը վստահեցնում է, որ, համենայնդեպս, կասկածելի հեղինակություն ունեցող մարդիկ չեն կարողանա խորհրդարան մտնել «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակով, այնտեղ բոլորովին նոր և հեղինակություն ունեցող դեմքեր են լինելու։ Ըստ նրա «Քաղաքացիական պայմանագիրն արդեն քննարկում է ցուցակները, և ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ որևիցե գործարար, որևիցե ֆիգուր, որի հետ կապված կասկածներ կամ որևիցե ձևով նախկին իշխանության համար ինքը ձայն է ապահովել, այդ ցուցակում կան և կլինեն»։

Պատգամավորը ոչ մի հույս չի թողնում նախկին իշխանությունների հովանավորությունը վայելած բոլոր այն պատգամավորներին կամ գործարարներին, որոնք կփորձեն «Իմ քայլը» դաշինքը դարձնել իրենց տանիքը նոր խորհրդարան մտնելու համար․ «Գնանք մեռնենք, եթե մենք տանիք հանդիսանանք նման մարդկանց համար»։

Պատգամավորը զգուշացնում է նաև բոլորին, որոնք ընտրողի կամքի վրա ճնշում գործադրելով կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» հնարավորինս շատ քվեներ հավաքի, նրանք հաստատ պատժվելու են:

«Նման ձայներ մեզ պետք չեն, նման քվե մեզ պետք չէ։ Մեզ պետք է, որ ՀՀ քաղաքացին իր որոշումը կայացնի, և եթե նա ցանկություն ունի ընտրել ՀՀԿ ներկայացուցչին, կամ ԲՀԿ ներկայացուցչին, ինքը ազատ է իր քվեարկության մեջ, նույնիսկ եթե ՔՊ-ն պարտվելու է հաջորդ ընտրություններում»,-ասում է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։

Նոր խորհրդարանն, ըստ ծառուկյանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի, պետք է լինի մաքուր քաղաքական խորհրդարան:

«Պետք է այնպես անենք, որ քաղաքական և ապաքաղաքական ուժերի միջև անհամատեղելի համագործակցություն լինի, այսինքն՝ որևէ մի քաղաքական ուժ չկարողանա ապաքաղաքական ուժերով ձայներ բերել և անցնել խորհրդարան»,- առաջարկում է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

Սակայն արդեն իսկ կան տեղեկություններ, որ հենց Գագիկ Ծառուկյանի կազմելիք նախընտրական ցուցակով պատգամավոր դառնալու հնարավորություն ունի հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետյանը։

«Ժողովուրդն ասում է՝ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, ես նման տեղեկություն չունեմ»,- նշում է պարոն Բագրատյանը։

Նա չի բացառում, որ նախկին իշխանությունների հետ համագործակցած բազմաթիվ դեմքեր կփորձեն «Իմ քայլը» դաշինքով դառնալ պատգամավոր:

«Չի բացառվում, որ առանձին գործիչներ կարողանան սողոսկել, բայց համընդհանուր չեմ կարծում»,- ենթադրում է պատգամավորը։

Ի դեպ, արդեն հայտնի են, թե ովքեր են գլխավորելու «Իմ քայլը» դաշինքի և ԲՀԿ-ի նախընտրական ցուցակները։ Իսկ ահա Հանրապետականում դեռ անորոշություն է։ Վահրամ Բաղդասարյանը տեղեկացնում է, որ մոտ օրերս հայտնի կդառնա։ Համենայնդեպս, կուսակցությունը լուրջ պայքարի է տրամադրված

«Չեմ կարծում, որ միայն անցողիկի համար պետք է մենք պայքարենք»,- վստահեցնում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Մհեր Արշակյան