Տարածքներից հրաժարում, բանակի թվի կրճատում․ ինչ է նախատեսում Թրամփի կողմից հաստատված Ուկրաինայի մասով նոր ծրագիրը

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Ուկրաինան պետք է հանձնի երկրի արևելքում գտնվող տարածքները Ռուսաստանին, կրճատի իր զինված ուժերի թվաքանակը և հրաժարվի որոշակի զինատեսակներից. այս պահանջները ներառված են ԱՄՆ նախագահ Դոնալադ Թրամփի վարչակազմի մշակած նոր ծրագրում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու համար: Այս մասին հայտնել են մի շարք արևմտյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ Reuters-ն ու Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հստակեցրել է, որ Կիևը պետք է ընդունի ԱՄՆ-ի կողմից մշակված 28 կետանոց ծրագիրը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի վարչակազմի ծրագիրը շեշտը դնում է չորս ասպեկտի վրա՝ խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում և Վաշինգտոնի հարաբերությունների ապագան Մոսկվայի և Կիևի հետ։

Ծրագիրը, որը մշակվել է առանց ուկրաինական կողմի մասնակցության, նախատեսում է Դոնբասի հանձնում Ռուսաստանին, չնայած Ուկրաինան դեռևս վերահսկում է տարածաշրջանի տարածքի մոտ 14,5%-ը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյային։ Դրա դիմաց Կիևը կարող է հույս դնել ԱՄՆ-ի ու Եվրոպայի անվտանգության երաշխիքների վրա։

Axios-ի աղբյուրի խոսքով՝ Սպիտակ տունը կարծում է, որ Ուկրաինան, ամեն դեպքում, կկորցնի քննարկվող տարածքները՝ պատերազմի շարունակության դեպքում, «այնպես որ՝ Ուկրաինայի շահերից է բխում հիմա համաձայնության գալը»։

Թրամփի ծրագիրը նաև նախատեսում է սառեցնել Խերսոնի և Զապորոժիեի մարզերի առաջնագծերը։ Financial Times-ի հաղորդման համաձայն՝ Թրամփի ծրագիրը ներառում է նաև պահանջ՝ կիսով չափ կրճատել Ուկրաինայի զինված ուժերի չափը և սահմանափակել Կիևի կողմից Ռուսաստանի խորքը հարվածելու ունակ հեռահար զենքի օգտագործումը։

Միաժամանակ, NBC News-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային, նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու՝ 28 կետից բաղկացած նոր ծրագիրը, որը մշակվել է Սպիտակ տան կողմից՝ Ռուսաստանի դեսպան Կիրիլ Դմիտրիևի հետ խորհրդակցություններում։

NBC News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆից բացի՝, ծրագրի մշակմանը մասնակցել են նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

«Ծրագիրը կենտրոնանում է երկու կողմերին անվտանգության երաշխիքներ տրամադրելու վրա՝ երկարատև խաղաղություն ապահովելու համար։ Այն ներառում է այն, ինչ Ուկրաինան ցանկանում է․ որ խաղաղությունը լինի կայուն»,- NBC News-ին ասել է աղբյուրը՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։

Ուկրաինայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի ու եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինան չի մասնակցել ծրագրի մշակմանը։ Նրանք ասել են, որ Կիևին տրվել է միայն ծրագրի «ընդհանուր ուրվագիծը», սակայն նրան մանրամասն չեն ներկայացրել կամ առաջարկներ չեն խնդրել ներկայացնել։

Ուկրաինացի պաշտոնյաները կարծում են, որ նոր ծրագրի ի հայտ գալը համընկել է «Էներգոատոմ» էներգետիկ ընկերության շուրջ կոռուպցիոն սկանդալի հետ, NBC News-ին հայտնել է Ուկրաինայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։ Աղբյուրը հավելել է, որ նրանք սա դիտարկում են Կրեմլի փորձ՝ օգտվելու ուկրաինական ղեկավարության հնարավոր թուլացումից։

Axios-ն ավելի վաղ հաղորդել էր Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի 28 կետանոց նոր ծրագրի մասին, որի շուրջ Վաշինգտոնը գաղտնի բանակցում է ՌԴ-ի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի