Նոյեմբերի 24-ից մեկնարկում է ձմեռային զորակոչը
Մեկնարկում է ձմեռային զորակոչը։ Այն սկսվելու է 2025 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ։
2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ բանակից կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։
Հիշեցնենք՝ հունվարի մեկից ուժի մեջ է մտնում պարտադիր զինծառայության նոր ժամանակահատվածը։ Այսուհետ բանակում երկու տարվա փոխարեն կծառայեն մեկուկես տարի։
Նարեկ Կիրակոսյան