Անկարայում հանդիպում են Էրդողանն ու Զելենսկին
Քաղաքականություն
19.11.2025 | 20:10
Անկարայում ընթանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ`Էրդողանը Զելենսկիին դիմավորել է նախագահական համալիրի մուտքի մոտ։ Էրդողանը և Զելենսկին լուսանկարվել են աստիճանների վրա՝ թուրքական և ուկրաինական դրոշների առջև։
Հանդիպմանը մասնակցիւմ են նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության տնօրեն Իբրահիմ Քալընը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։
Էրդողանը և Զելենսկին նաև աշխատանքային ճաշ են ունեցել, որից հետո հանդես են գալիս համատեղ մամուլի ասուլիսով։
Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի