Վաշաձեի շտաբը պահանջում է Հենզել Մկոյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

Լուրեր

28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել,որ եղել է,հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
Բոլորը

Ախալքալաքիում տեղի ունեցած միջադեպից հետո նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի շտաբը պահանջել է Հենզել Մկոյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից. փոխանցում է aliq.ge-ն:

Շտաբից նաև կոչ են անում իրավապահներին հարցաքննել «կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարին»։

Ընդդիմադիր թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար Գիորգի Վաշաձեի խոսքով, երեկ երեկոյան, երբ նրանք ուսումնասիրել են միջադեպը, այլ հանցանքներ ևս բացահայտել են: Նրա պնդմամբ, իրավապահները համարժեք չեն արձագանքել տեղի ունեցածին։

Գիորգի Վաշաձեի խոսքերով, հարձակումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-12-ի ընթացքում, երբ շտաբի ներկայացուցիչներն ընտրական խախտումների մասին արձանագրություններն էին բերում ներկայացնելու: Վաշաձեն նաև ասում է, որ պատգամավոր Հենզել Մկոյանն (ընտրվել է Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից մեծամասնական ընտրակարգով, խմբ․) անձամբ մասնակցել է ծեծկռտուքին: Բացի այդ, ըստ նրա, զինված մարդիկ են եղել:

Շտաբի ղեկավարը տեղեկացրել է, որ միավորված ընդդիմությունը նախընտրական շրջանում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության հատուկ քննչական խումբ է ստեղծում։ Ընդդիմությունը կոչ է անում փորձագետներին և փաստաբաններին ներգրավվել քննչական խմբի աշխատանքներում:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում հարձակվել են նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի անդամների վրա: