Թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև Թել-Աբյադում բախում է տեղի ունեցել

Լուրեր

28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել,որ եղել է,հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
Բոլորը

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները հոկտեմբերի 30-ի երեկոյան Սիրիայի Թել–Աբյադի քաղաքի մերձակայքում զինված բախում են ունեցել քուրդ զինյալների հետ։ Բախումը տեղի է ունեցել թուրք զինվորների և Թուրքիայում ահաբեկչական խմբավորման համբավ ունեցող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) սիրիական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» (ԺԻՈՒ-YPG) խմբավորման զինյալների միջև. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքական կողմը ծանր հարվածներ է հասցրել Սիրիայի հետ սահմանին գտնվող Աքչաքալե սահմանային անցակետի դիմաց տեղակայված YPG-ի դիրքերին։ Պատասխան կրակը չի ուշացել։ Բախման հետևանքով Թել-Աբյադում տեղակայված ինքնապաշտպանական միավորներից մեկ մարդ զոհվել, մեկը վիրավորվել է։ Թուրքիայի զինված ուժերը սահմանին տագնապի ռեժիմ են հայտարարել։

Թել–Աբյադում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի զինվորները փորձել են միջնորդի դեր կատարել Թուրքիայի և YPG-ի միջև՝ իրավիճակը հարթելու նպատակով։ Ներկայումս կրակը դադարեցվել է, սակայն սահմանին նկատելի ակտիվությունը պահպանվում է։

Թուրքիան, որը ցանկություն ունի նոր գործողություն սկսել Եփրատի արևելքում տեղակայված YPG-ի դեմ, երկու օր առաջ գնդակոծել էր նաև այս խմբավորման՝  Սիրիայի Քոբանի քաղաքում գտնվող դիրքերը։