Բաքվի դատարանը ֆրանսիացի գործարարին դատապարտել է 12 տարվա ազատազրկման

Լուրեր

29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:38
Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով․ Փաշինյանը՝ ԱԺ անդրանիկ նիստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:31
Եղոյանը չի վերընտրվել. Սոնա Ղազարյանն է ընտրվել Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:23
Չի ուզել, չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:17
Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:13
Ադրբեջանն Ուկրաինային շուրջ 40 տոննա սարքավորումներ է փոխանցել կրիտիկական ենթակառուցվածքների համար
29.07.2026 | 17:08
Կլինի պրոցես, եթե որևէ մեկը խախտել է մեր կանոնադրությունը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:00
90 միլիոն դրամ ծախս, խափանված համակարգ․ ինչու ընտրություններից առաջ անհասանելի դարձավ ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրը
29.07.2026 | 16:55
Եթե այս հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵՏՄ-ի վերջի սկիզբը․ Փաշինյանը՝ Պուտինի հետ զրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:50
ԵՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵՏՄ խնդիրն է. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:41
Ովքեր են ԱԺ հանձնաժողովների ղեկավարի թեկնածուները․ Փաշինյանը ներկայացրեց ընտրության արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:37
Պալերմո տեսակի պղպեղի ու սմբուկի արտահանման համար կառավարությունը փոխհատուցում կտա
29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիական Saur ընկերության փոխնախագահ Անաս Դերազը Բաքվում դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Դերազը, որը մեղադրվում էր ադրբեջանական ծագումով ռուսաստանցի միլիարդատեր Ֆարհադ Ահմադովից կաշառք ստանալու մեջ, դատապարտվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 41-ամյա Դերազը, որն ազատության մեջ էր իր դատավարության ընթացքում, կալանավորվել է դատարանի դահլիճում։ Նա մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 193-1.3.2 (հանցագործությամբ ձեռք բերված խոշոր չափերի ունեցվածքի օրինականացում) և 32.5, 311.3.3 (մասնակցություն խոշոր չափի կաշառք ստանալուն) հոդվածներով:

Հոկտեմբերի 16-ին միլիարդատեր Ֆարհադ Ահմեդովը կանգնել էր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի առջև։ Նա ցուցմունք էր տվել, որ իրենից խաբեությամբ 600,000 դոլար են շորթել «Լունա» զբոսանավի համար, որը բրիտանական դատարանի կողմից առգրավվել և պահվել էր Դուբայում։ Նա հարցաքննվել էր Դերազի դատավարության ժամանակ, որը ձերբակալվել էր Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության կողմից:

Այս քրեական գործով միջազգային հետախուզման մեջ է մեկ այլ անձ՝ Ֆրանսիայի նախագահի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Բենալան: Ենթադրվում է, որ նրանք միասին խաբել են ադրբեջանցի միլիարդատիրոջը՝ խոստանալով ազատ արձակել նրա զբոսանավը կալանքից և ապահովել դրա վերադարձը միջազգային ջրեր, ինչի համար 600,000 դոլար են ստացել։

Ահմեդովը պնդել է, Ռուսաստանի քաղաքացի է, և որ ամուսնալուծությունից հետո նախկին կինը գույքի բաժանման հայց է ներկայացրել իր դեմ։ Մեծ Բրիտանիայի դատարանը բավարարել է հայցը։

«Դատարանը որոշել է բռնագրավել 300-400 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը՝ հիմնվելով իմ նախկին կնոջ անհիմն պահանջի վրա։ Այս մասին տեղեկացվել են նաև այլ երկրներ, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այնտեղ զբոսանավը նույնպես բռնագրավվել է։ Մենք ցանկանում էինք օրինականորեն վերացնել բռնագրավումը։ Որդիս ապրում է Դուբայում։ Մենք փնտրում էինք մարդկանց, ովքեր կարող էին օգնել այս հարցում»,- ասել է նա։

Ըստ նրա՝ այդ մասին տեղեկացրել են Դերազին։ Վերջինը, իր հերթին, խորհրդակցել է Բենալայի հետ և խոստացել օգնել։ Ահմեդովի պնդմամբ՝ այդ աշխատանքի համար իրենից պահանջվել է 6,140,000 դոլար։ Նրանց միջև նաև կնքվել է եռակողմ համաձայնագիր։ Միլիարդատիրոջ խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում էր 600,000 դոլարի կանխավճար և աշխատանքների մեկնարկ։ Զբոսանավի առգրավումը վերացնելուց հետո 15 օրվա ընթացքում պետք է վճարվեր ևս 5,540,000 դոլար։ Նա իր անձնական հաշվից 400,000 դոլար է փոխանցել Բենալայի հաշվին, իսկ 200,000 դոլար՝ Դերազի հաշվին։ Ըստ Ահմեդովի՝ նրանք չեն ավարտել աշխատանքը և չեն վերադարձրել գումարը։

Դերազը չի ընդունում իր մեղքը։ Նախորդ դատական ​​նիստերում, մեկնաբանելով Ահմեդովից դրամական միջոցների հափշտակման մեղադրանքը, նա նշել էր, որ գումար է ստացել իրավաբանական խորհրդատվությունների և փաստաբան գտնելու հարցում օգնության համար։ Դերազը ծնունդով Մարոկկոյից է, ունի Մարոկկոյի և Ֆրանսիայի քաղաքացիություն։

Հավելենք, որ ավելի վաղ Ահմեդովն ինքն էր սկանդալի կենտրոնում հայտնվել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին նրա օբյեկտներում խուզարկությունների ու նույնիսկ ձերբակալության մասին՝ ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի