Բաքուն հայտարարում է, թե Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդումը 2026թ․ բյուջեի հիմնական առաջնահերթություններից է

Լուրեր

02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդման ֆինանսական աջակցությունը նշվել է որպես 2026 թվականի պետական ​​բյուջեի հիմնական առաջնահերթություններից մեկը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սահիլ Բաբաևը Միլլի Մեջլիսի լիագումար նիստում «2026 թվականի պետական ​​բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ 2026 թվականի բյուջեի ծախսերի 21%-ը, որը կազմում է 8,7 միլիարդ մանաթ, հատկացվում է պաշտպանությանը և ազգային անվտանգությանը։ Այս գումարը 319 միլիոն մանաթով ավելի է այս տարվա համեմատ։

«2026 թվականի պետ​​բյուջեի եկամուտները կանխատեսվում են 38,6 միլիարդ մանաթ, իսկ ծախսերը՝ 41,7 միլիարդ մանաթ։ Բյուջեի դեֆիցիտը կկազմի 3,1 միլիարդ մանաթ։ Բյուջեի ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 31,1%-ը, եկամուտները՝ 28,8%-ը, իսկ դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 2,3%-ը»,- ասել է նա։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ պաշտպանությանն ու անվտանգությանը հատկացվող 8,7 միլիարդ մանաթից ավելի քան 3 միլիարդ մանաթը կհատկացվի զինված ուժերին, 480 միլիոն 623 հազար մանաթը՝ ազգային անվտանգությանը, 541 միլիոն 633 հազար մանաթը՝ սահմանապահ ծառայություններին, 5 միլիոն մանաթից մի փոքր ավելին՝ պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում կիրառական հետազոտություններին, իսկ 4 միլիարդ 656 միլիոն 698 հազար  մանաթը՝ պաշտպանության և ազգային անվտանգության հետ կապված այլ գործունեությանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի