Զելենսկին այցով Թուրքիայում է․ սպասվում են բանակցություններ Էրդողանի և Ուիթկոֆի հետ

Լուրեր

02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Անկարա, որտեղ նրան դիմավորել են թուրք պաշտոնյաները, ինչպես նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, որն ավելի վաղ է մեկնել Թուրքիայում է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ումերովը հայտարարել էր, որ մտադիր է ակտիվացնել գերիների փոխանակման շուրջ բանակցությունները։

Զելենսկին չորեքշաբթի բանակցություններ է վարելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի հետ։

Ավելի վաղ The Economist-ի լրագրող Օլիվեր Քերոլը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի և ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի միջև նոյեմբերի 19-ին Թուրքիայում նախատեսված բանակցությունները չեղարկվել են։

«Կարևոր է հասկանալ, որ Ուիթկոֆի և Երմակի միջև վաղը Թուրքիայում նախատեսված բանակցությունները չեղարկվել են։ Ինձ ասել են, որ Ուիթկոֆը չէր կարող գիտակցել, թե ինչ սկադալի մեջ է մտնում՝ համաձայնվելով հանդիպմանը»,- գրել է Քերոլը։

Նա չի մանրամասնել, թե ինչ սկանդալի մասին է խոսքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի