Տուժած քաղաքացիները ոստիկանությունում ոչ պատշաճ վերաբերմունքի են արժանանում. իրավապաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիների հետ միասին եկել ենք հանցագործության մասին ուղիղ հայտարարություն տալու Գլխավոր դատախազին»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց HELLOBIT-ի և այլ ներդրումային խարդախությունների գործի հետ կապված «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանությունը իրավիճակին համապատասխան չի արձագանքում իրավիճակին, տուժողներին պատշաճ վերաբերմունք ցույց չի տալիս։
««Իսկ ո՞ւր էր ձեր գլուխը», «իսկ ինչի՞ խաբվեցիք», «միթե էդքան վստահելի էին», «ինչի՞ եք էդ գումարները փոխանցել»… «եկեք մի բողոքեք, գիտե՞ք՝ ինչի համար եք բողոքում, մեկ ա՝ հանցագործությունը չի բացահայտվելու, մեկ ա՝ ձեր գումարները չեն վերադարձնելու»։ Գրեթե բոլոր մարզերի ոստիկանության բաժիններից քաղաքացիները ստացել են նմանատիպ պատասխաններ։ Էսօր դուք հարցում անեք, թե օրինակ՝ HELLOBIT-ը պայթելուց հետո քանի՞ ահազանգ են իրանք ստացել, ձեզ տասնյակ դեպքեր կասեն։ Ավելի քիչ դեպքեր կասեն, քան թե մեր գրավոր կերպով ստացած դիմումներն են»,-նշեց Կարագյոզյանը։

Դեպքեր են եղել, երբ քաղաքացիները կարողացել են գումարներ կանխիկացնել, հետո իրենցից ավելի շատ են ուզել, հարազատների ներգրավման դեպքում էլ առավելություններ են խոստցել։

«Եվ ստեղծվում ա մի իրավիճակ, որ էսօր ոստիկանությունը նույնիսկ դա օգտագործում ա, ասելով, որ «եթե ձեր ընտանիքի անդամն էր կամ ձեր բարեկամն էր ձեզ ներգրավել էդ ծուղակի մեջ, գուցե դուք բողոքեք, և գուցե ինքն էլ մեղադրվի»։ Սակայն ինքը էստեղ չարամտություն չի ունեցել և չի կարող մեղադրվել։ Եվ սա ոստիկանության կողմից մասնագիտական մոտեցում չի առնվազն։ Սրանով պայմանավորված՝ բողոքները չափից շատ քիչ են։ Ի լուր Ներքին գործերի նախարարությանը, ասեմ, որ Քննչական կոմիտեի օրենսդրական պարտականությունն ա բացահայտել հանցագործությունը»,-նշեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։