ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
Քաղաքականություն
19.11.2025 | 12:42
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:

«Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:

Հանրապետության նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի կունենան Հայաստանի և Վրաստանի նախագահների առանձնազրույցը և պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: