192 հազար դոլար եմ կորցրել, տանս ամեն ինչը վաճառել եմ. զեղծարարության զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:13
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
Բոլորը

HELLOBIT-ի և այլ ներդրումային խարդախությունների գործի հետ կապված «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ն բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց։

Լրագրողների հետ զրույցում  Ռիտա Հովհաննիսյանը նշեց, որ 192,463 դոլար է կորցրել։

«Երկու տարի առաջ «Գազպրոմը» թոշակառուների համար խաղարկություն էր կազմակերպում՝ որպես նոր տարվա նվեր, մասնակցեցի։ 50 հազար դրամ փող ուղարկեցի, իրանց դուր չեկավ, ասեցին՝ մինիմումը պետք ա 500 դոլար ուղարկեք։ Ուղարկեցի 500 դոլար։ Անցավ ժամանակ, զանգեցին, ասին՝ շահել եք, 1300 դոլար ա դարձել ձեր գումարը։ Էսքան գումար տվեք, որ ձեր գումարը հետ տանք։ Դա էլ տվեցի։ Հետո նորից՝ տվեք… դա էլ տվեցի։ Էնքան որ դարձավ 1300 դոլար, ասեցի՝ էլ չեմ էլ կարող տալ։ Որոշ ժամանակ անց մի ուրիշ կազմակերպությունից ինձ հետ կապնվեց, ասեց, որ մենք կարող ենք ձեզ օգնել ձեր գումարը ստանալ, էսքան գումար տվեք՝ տանք։ Ասացին՝ միացնեմ իրենց հավելվածը բանկիս հավելվածին, որպեսզի տեսնեն՝ որտեղ ուղարկեն էդ գումարը։ Ասացին՝ արդեն դարձել է 19 միլիոն հայկական դրամ»,-նշեց տիկին Ռիտան։

Հիշեցնենք՝ «Գազպրոմ»-ի անունից իրականացվող խարդախությունները նոր չեն։ Դեռ 2023-ին Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես զգուշացրել էր խարդախների մասին, որոնք «Գազպրոմ Արմենիա»-ի անունից ներդրումների անվան տակ փորձում են գումար կորզել հայաստանցի օգտատերերից։

Բողոքի ակցիային մասնակցող կինն ասաց, որ չի մտածել, թե իրեն խաբում են, հավատացել է ու անընդհատ գումարներ է փոխանցել ավելի վաղ տվածները վերադարձնելու համար։ Դիմել է իրավապահ մարմիններին, սակայն գոհ չէ նրանց աշխատանքից։

«Ես բան չունեմ ասելու, բայց կարելի ա չէ՞ մի քիչ օպերատիվ աշխատել։ Ո՞նց կարելի ա էդքան անփույթ վերաբերվել։ Ո՞նց կարող եմ ես էդքան գումար կորցնել։ Ամեն ինչ վաճառել եմ ես իմ տանը։ Ամեն ինչ՝ ամառանոց, մեքենա, գարաժ, ոսկեղեն, նույնիսկ տան սպասքն եմ վաճառել»,-նշեց կինը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։