ԵՄ պայթուցիկներով ծանրոցների առաքման ենթադրյալ կազմակերպիչ ռուս գործակալը թաքնվում է Ադրբեջանում․ ՌԴ-ն ու արևմտյան երկրներն արտահանձնում են պահանջում․ WP

Լուրեր

02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
Բոլորը

Եվրոպայով մեկ պայթուցիկ նյութեր պարունակող ծանրոցներ ուղարկելու գործողության ենթադրյալ կազմակերպիչը թաքնվում է Ադրբեջանում։ Այս մասին  հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով արևմտյան 5 երկրների անվտանգության աշխատակիցներին:

Նա Ռուսաստանի 37-ամյա քաղաքացի Յարոսլավ Միխայլովն է: Լրատվամիջոցի տվյալներով՝ Ռուսաստանը և եվրոպական երկրները ներկայում ձգտում են հասնել նրա արտահանձնմանը, գրում է The Insider-ը։

WP-ի աղբյուրների համաձայն՝ Միխայլովը, անկասկած, կարևոր է Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանի բոլոր խոշոր հետախուզական գործակալությունների՝ ԱԴԾ-ի, Արտաքին հետախուզական ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարներն անմիջականորեն մասնակցել են Ադրբեջանի վրա ճնշում գործադրելուն՝ պահանջելով  նրան Ռուսաստան վերադարձնել։

Միևնույն ժամանակ, Լեհաստանը պաշտոնական հարցում է ներկայացրել Միխայլովի արտահանձնման համար, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի և Լիտվայի իշխանություններն էլ դիմել են Ադրբեջանի իշխանություններին՝ փորձելով կանխել նրա վերադարձը Ռուսաստան։

Բաքուն դեռևս մերժում է ռուս գործակալին արտահանձնելու պահանջները։ Ենթադրվում է, որ Միխայլովը ժամանակի մեծ մասն անցկացրել է անորոշ կարգավիճակում. պաշտոնապես չի կալանավորվել, բայց հսկողության տակ է, նրան արգելվում է լքել երկիրը։

Կասկածներ կան, որ Միխայլովն օգնել է պատրաստել պայթուցիկ սարքերը, ղեկավարել է դրանց ուղարկման գործողությունն ու կեղծ անձնագիր օգտագործել՝ Ադրբեջան փախչելու համար: Լեհաստանի կողմից Ինտերպոլի միջոցով ներկայացված գաղտնի հարցման մեջ նշվում է, որ նա հետախուզվում է «Ռուսաստանի Դաշնության գաղտնի հետախուզական ծառայությունների» հրահանգով իրականացվող «ահաբեկչական» գործողությունների համար: WP-ի աղբյուրներից մեկի համաձայն՝ Միխայլովը «ներկայացնում է ռուս գործակալների նոր սերունդ, որոնք ԳՀՎ-ի կողմից հավաքագրվել են հանցավոր կազմակերպություններից՝ իրենց կապերի և կարողությունների համար»: Ռուսաստանի իրավապահ մարմինները նախկինում նրան մեղադրել են մաքսանենգության մեջ:

Սեպտեմբերին Լիտվան հայտնել էր մի քանի անձանց ձերբակալման մասին, որոնք 2024 թվականի հուլիսին Վիլնյուսից պայթուցիկ նյութեր պարունակող ծանրոցներ էին ուղարկել։ Խմբում ընդգրկված էին Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Ինքնաշեն պայթուցիկ նյութեր և հրկիզող սարքեր պարունակող երկու ծանրոց DHL-ի բեռնատար ինքնաթիռներով ուղարկվել էր Մեծ Բրիտանիա, ևս երկուսը՝ DPD-ի բեռնատարներով՝ Լեհաստան։

Առաջին ծանրոցը պայթել և հրդեհվել էր Լայպցիգի օդանավակայանում՝ նախքան Մեծ Բրիտանիա ուղևորվող ինքնաթիռի մեջ բեռնվելը։ Երկրորդը պայթել է Բիրմինգհեմի պահեստում՝ երկու օր անց։ Երրորդ ծանրոցը պայթել էր Լեհաստանով անցնող DPD բեռնատարում։ Չորրորդ ծանրոցի պայթուցիկ սարքը չի պայթել։ Լիտվան և Լեհաստանը մեղադրում են առնվազն 20 մարդու այս դավադրությանը մասնակցելու մեջ։

Սեպտեմբերին Լիտվայի դատախազությունը հաղորդել էր, որ միջազգային հետախուզում է հայտարարվել երեք անձանց՝ Ռուսաստանի քաղաքացի Յարոսլավ Միխայլովի (նա նաև օգտագործել է ուկրաինական անձնագիր՝ Դանիլ Գրոմովի անվամբ), Ռուսաստանի քաղաքացի Անդրեյ Բաբուրովի և Ռուսաստանի ու Լիտվայի երկքաղաքացի Թոմաս Դովգան Ստաբաչինսկասի նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի