Խարկովում ռուսական հարվածի հետևանքով ավելի քան 40 մարդ է տուժել․ Տերնոպոլում զոհեր կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
Բոլորը

Ռուսական զորքերը նոյեմբերի լույս 19-ի գիշերը Խարկովի վրա 19 անօդաչու թռչող սարք են արձակել։ Այս մասին  հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են քաղաքի Սլոբիդսկի, Օսնովյանսկի և Նեմիշլյանսկի շրջաններին։

Ըստ Սինեգուբովի՝ վիրավորվել է 32 մարդ, այդ թվում՝ 9 և 13 տարեկան երեխաներ։ Վիրավորներից վեցը հոսպիտալացվել են։

Հետագայում նա թարմացրել է տվյալները՝ նշելով, որ Խարկովում վիրավորվել է 46  մարդ, այդ թվում՝ երկու երեխա՝ 9 և 13 տարեկան աղջիկներ։ Քաղաքում վնասվել է 16 բնակելի շենք, 31 մեքենա, շտապ բժշկական օգնության ենթակայան, սուպերմարկետ, երկու տրոլեյբուս, ոչ բնակելի շենք, վարչական շենք և դպրոց։

Հարվածների թիրախում է հայտնվել նաև Տերնոպոլը։ Ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են Տերնոպոլին՝ վնասելով բնակելի շենքեր, կան տուժածներ, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Նադալը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցերում հայտնել է, որ Տերմոպոլում հարված է հասցվել ինը հարկանի բնակելի շենքերին, հրդեհներ են բռնկվել։ Նրա տեղեկացմամբ՝ ինը մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել։

«Շենքերին զգալի վնաս է հասցվել, փլատակների տակ կարող են մարդիկ լինել»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հաղորդել է երկրի այլ շրջաններին հարվածների մասին։ Երեք մարդ վիրավորվել է Իվանո-Ֆրանկովսկի մարզում, Լվովի մարզում վնասվել են կարևորագույն ենթակառուցվածքներ, հարվածներ են հասցվել Կիևի, Նիկոլաևի, Չերկասիի, Չեռնիգովի և Դնեպրոպետրովսկի շրջաններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի