ՌԴ ՊՆ-ն հայտարարել է՝ Ուկրաինան ATACMS հրթիռներով հարվածել է Վորոնեժին

Լուրեր

02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են նրան․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 18-ին Ուկրաինայի զինված ուժերը «փորձ են կատարել» հարվածել Վորոնեժին՝ օգտագործելով ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներ: Ըստ նախարարության՝ Ուկրաինայի զինված ուժերն արձակել են չորս հրթիռ, գրում է Meduza-ն։

Ռուսական գերատեսչությունը պնդում է, որ բոլոր չորս հրթիռներն էլ խոցվել են C-400 և Պանցիր համակարգերի կողմից: Հրթիռների բեկորները վնասել են Վորոնեժի տարածաշրջանային տարեցների կենտրոնի և մանկատան տանիքները, ինչպես նաև մասնավոր տուն։

«Խաղաղ բնակիչների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան»,- հայտարարել է գերատեսչությունը։

Պաշտպանության նախարարությունը նաև պնդում է, որ ռուսական ուժերը Խարկովի մարզում հայտնաբերել են ATACMS հրթիռների արձակման վայրը, իսկ Վոլոսկա-Բալակլեյա գյուղի մոտակայքում հայտնաբերվել են երկու MLRS արձակման սարքեր։ Նշվում է, որ դրանք թիրախավորվել են հրթիռային հարվածով, «որի հետևանքով ոչնչացվել են երկու MLRS արձակման սարքեր՝ զինամթերքով, ինչպես նաև մարտական ​​անձնակազմ (մինչև 10 հոգի)»։

ՌԴ ՊՆ-ն պնդում է, թե Ուկրաինան ATACMS հրթիռներով հարվածներ է հասցրել քաղաքացիական թիրախներին։

Նոյեմբերի 18-ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ ուկրաինական ուժերը Ռուսաստանի ուղղությամբ հարվածներ հասցնելիս օգտագործել են ամերիկյան ATACMS հեռահար բալիստիկ հրթիռներ: Գլխավոր շտաբի տվյալներով՝ հարձակումն ուղղված է եղել Ռուսաստանում չնշված ռազմական օբյեկտների դեմ: Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո ուկրաինական լրատվամիջոցները և տելեգրամ ալիքները ենթադրություններ են տարածել, որ Ուկրաինան, հնարավոր է, օգտագործել է ATACMS հրթիռներ Վորոնեժին հարվածելիս։

Վորոնեժում է տեղակայված Բալթիմոր ավիաբազան: Այնտեղ գտնվում է 47-րդ ռմբակոծիչ ավիագունդը, որն ակտիվորեն օգտագործում է Սու-34 ռմբակոծիչները Ուկրաինային հարվածներ հասցնելիս:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի