ԱՄՆ Կոնգրեսը կողմ է քվեարկել Էփշտեյնի գործի վերաբերյալ բոլոր նյութերի հրապարակմանը

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամները հաստատել են օրինագիծը, որն Արդարադատության նախարարությանը հանձնարարում է հրապարակել հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Վերջինը դատապարտվել էր երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար և ինքնասպան եղել նոր դատավարությանը սպասելիս, գրում է Current time-ը։

Ներկայացուցիչների պալատում երկու կուսակցությունների 427 անդամ քվեարկել է այս օրինագծի օգտին, միայն մեկ հանրապետական դեմ է քվեարկել։ Դրանից հետո Սենատի փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերն առաջարկել է օրինագիծն ընդունել միաձայն համաձայնությամբ՝ առանց քննարկման։ Օրինագիծն ընդունվել է։ Այժմ այն ​​ուղարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը վետոյի իրավունք ունի։ Նա, սակայն, հայտարարել է այն ստորագրելու մտադրության մասին

Օրենսդիրներն այս որոշումն ընդունել են այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը կոչ է արել Կոնգրեսի հանրապետական ​​անդամներին՝ աջակցել օրինագծին: Ամիսներ շարունակ նախագահ Թրամփը և հանրապետական ​​առաջնորդները դեմ էին Էփշտեյնի գործի հրապարակայնացմանը՝ վկայակոչելով նրա զոհերի շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը:

Էփշտեյնի գործը մեծ ուշադրություն է գրավել Միացյալ Նահանգներում, հիմնականում՝ ԱՄՆ քաղաքական և ֆինանսական շրջանակներում նրա լայն կապերի շնորհիվ։ Ֆինանսիստի ծանոթների և ընկերների թվում էին նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը։ Դոնալդ Թրամփը նույնպես նրա հետ մտերիմ է եղել 1990-ականներին։ Էփշտեյնի արխիվը պարունակում է նրանցից շատերի հետ նամակագրություն։

Սպիտակ տուն մտնելուց հետո Դոնալդ Թրամփը խոստացել էր հրապարակել Էփշտեյնի գործը, որը հավաքվել էր դաշնային հետաքննության ընթացքում։ Այս խոստումը նա չկատարեց, ինչի հետևանքով քննադատության ենթարկվեց մի քանի հանրապետական ​​​​օրենսդիրների կողմից, որոնք նախաձեռնում էին օրինագիծը։

Ջեֆրի Էփշտեյնը ֆինանսիստ է, որը մեղադրվում է անչափահաս աղջիկների հավաքագրման և սեռական շահագործման ցանց ստեղծելու մեջ։ 2005 թվականին նա առաջին անգամ ձերբակալվել է՝ 14-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով։ Ոստիկանությունը տասնյակ ենթադրյալ զոհերի էր նույնականացրել, սակայն դատախազները դատարանից դուրս բանակցել են մեղքի ճանաչման համաձայնության շուրջ, և ֆինանսիստը ստացել է 1,5 տարվա ազատազրկման պատիժ և աշխատանքի գնալու թույլտվություն։

2019 թվականին Էփշտեյնը կրկին ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից և ինքնասպան եղել բանտում՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում։ Նրա հանցակիցը՝ Գիսլեյն Մաքսվելը, դատապարտվել է 2021 թվականին և կրում է 20 տարվա ազատազրկման պատիժը։

Հիշեցնենք, որ օրերս Թրամփը հայտարարել էր, որ աջակցում է օրենսդիրների ջանքերին սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված ավելի շատ փաստաթղթեր հրապարակելու վերաբերյալ՝ չնայած նախկինում դեմ էր դրան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի