Մենք կարևորում ենք Մալայզիայի հետ հարաբերությունները. ՀՀ նախագահը՝ դեսպանին

Լուրեր

02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի դեսպան Դաթո Չոնգ Լուն-Լայը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հանձնել է հավատարմագրերն ու քննարկել երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացման, բարձր տեխնոլոգիաների, ՏՏ, զբոսաշրջության և մշակութային փոխգործակցության հնարավորությունները:

«Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ նշելով, որ Հայաստանի և Մալայզիայի հարաբերությունները բարեկամական են և ունեն զարգացման մեծ ներուժ։ «Մենք կարևորում ենք Մալայզիայի հետ հարաբերությունները։ Հուսով եմ, որ Ձեր նշանակմամբ մեր երկկողմ համագործակցությունն առավել կակտիվանա»,– նշել է նախագահ Խաչատուրյանը։

Դեսպան Դաթո Չոնգ Լուն-Լայը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով. «Շնորհակալություն, պարոն նախագահ, ընդունելության և այս կարևոր հնարավորության համար։ Մենք խորապես գնահատում ենք Ձեր երկրում մեզ ցուցաբերված ջերմ ընդունելությունն ու հյուրընկալությունը»։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակին և դրանց զարգացման հնարավորություններին։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ բնագավառներում համագործակցությունը խորացնելու ուղիները։

Կողմերը շեշտել են նաև զբոսաշրջության և մշակութային փոխգործակցության ընդլայնման կարևորությունը՝ այդ ոլորտները դիտարկելով որպես ժողովուրդների մերձեցման և փոխըմբռնման ամրապնդման հիմնասյուներ։

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև քաղաքական բարձր մակարդակի շփումների ակտիվացման կարևորությանը, ինչը կնպաստի տարբեր ուղղություններով համագործակցության սերտացման:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել 2026-ին Հայաստանում կայանալիք COP-17 ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի անցկացման վերաբերյալ:

Զրույցի ընթացքում ընդգծվել է միջազգային հարթակներում և տարբեր ձևաչափերում գործակցության խթանումը»,- ասված է հաղորդագրության մեջ: