Ուկրաինայի ընդդիմությունն արգելափակել է Ռադայի ամբիոնը. նախարարների պաշտոնանկության վերաբերյալ քվեարկությունը խափանվել է

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Ուկրաինայի Գերագույն ռադան չի կարողացել քվեարկել արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյի և էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկի հրաժարականի հարցով, քանի որ ընդդիմադիր «Եվրոպական համերաշխություն» կուսակցության խմբակցության ներկայացուցիչներն արգելափակել են խորհրդարանի ամբիոնը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նիստի օրակարգում միայն Գալուշչենկոյի և Գրինչուկի հրաժարականի հարցն է եղել։ Սակայն «Եվրոպական համերաշխության» ներկայացուցիչները պահանջել են վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի ամբողջական կառավարության հրաժարականը, այլ ոչ միայն երկու նախարարների։ Դրանից հետո Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը փակել է նիստը։

Գալուշչենկոն ազատվել է Ուկրաինայի արդարադատության նախարարի պաշտոնից նոյեմբերի 12-ին՝ «Էներգոատոմ»-ում կոռուպցիայի վերաբերյալ աղմկահարույց հետաքննության ֆոնին։ Սվետլանա Գրինչուկը հրաժարական է տվել նույն օրը։

Նախօրեին Ուկրաինայի նախկին նախագահ, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ղեկավար Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի կառավարության հրաժարականի կոչ էր արել։ Այն, որ միայն երկու նախարար է կորցրել պաշտոնները, նա անվանել էր ծաղր՝ հավելելով, որ «հրապարակված ձայնագրություններում հիշատակվում են առնվազն հինգ պաշտոնյաների անուններ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի