Առաջարկ կներկայացնեմ համաներման նախագծում. Լենա Նազարյան
Հասարակություն
31.10.2018 | 16:22Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ պատրաստվում է համաներման նախագծում լրացում ներկայացնել: «Հուսամ` կառավարությունը չի մերժի»,- գրել է նա:
«Համաներումը (ի թիվս այլոց) տարածվում է նաև հղի, երեք և ավելի անչափահաս երեխաներ և մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող անձանց վրա: Կարծում եմ` դուրս է մնում համաներմանն արժանի և խոցելի դատապարտյալների մի այլ խումբ. այն է միայնակ ծնողի կարգավիճակում գտնվող անձինք: Առաջարկ կներկայացնեմ համաներման նախագծում` լրացում անելու համար: Հուսամ` կառավարությունը չի մերժի»,- գրել է նա: