Կեղծ նյութեր են կազմվել «Մարտի 1»-ի վերաբերյալ ծառայողական քննության հետ կապված․ Արթուր Նահապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը 2021 թվականի հոկտեմբերի 23-ից շարունակվում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։

Նրա խոսքով՝ քրեական վարույթը բազմադրվագ է, նյութերը բաղկացած են ավելի քան 600 հատորից։ Քրեական վարույթով իրականացվելիք վարութային գործողությունների ծավալով պայմանավորված՝ 2025 թվականին նախաքննության կատարումը հանձնարարվել է համատեղ քննչական խմբի, որի կազմում ընդգրկվել են քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի 24 քննիչներ։

«2018 թվականից հետո կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան Երևան քաղաքի Լեո-Պարոնյան և այլ փողոցներում արդեն իսկ տեղակայված են եղել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներ, ովքեր հրազեն են կիրառել, հիմնականում կրակելով օդ, իսկ առանձին դեպքերում նաև շենքերի վերին հարկերի ու տանիքների ուղղությամբ։ Այս հանգամանքը քողարկելու և զինված ուժերի մասնակցությունը բացառելու նպատակով բազմաթիվ ոստիկանության զորքերի և այլ ստորաբաժանումների ծառայողներ քննության ընթացքում տվել են ուղղորդված, բովանդակությամբ կեղծ ցուցմունքներ, որ իբրև իրենք են մարտական հրազենով կրակոցներ արձակել։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում կազմվել են նաև ծառայողական քննության կեղծ նյութեր։ Այսինքն, ակնհայտ է, որ մարտական փամփուշտներով կրակոցներ արձակած զինված ուժերի ներկայացուցիչները չեն հարցաքննվել, նրանց գործողություններին որևէ գնահատական չի տրվել, քանի որ քննությունն ի սկզբանե կրակոցների արձակումը վերագրել է ոստիկանության զորքերի առանձին զինծառայողների, ինչն իրականությանը չի համապատասխանել»,- նշեց նա։

Արթուր Նահապետյանը ընդգծեց նաև՝ պարզ չէ, թե արդյոք ոստիկանները, որոնց թվում եղել են երիտասարդներ և անփորձ զինծառայողներ, ունեցե՞լ են հստակ հրահանգներ, անցե՞լ են արդյոք համապատասխան պատրաստվածություն, թե՞ ոչ, կամ նրանց գործողությունների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացվել է, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։