ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանություն է տվել Գազայի հարցով Թրամփի խաղաղության ծրագրին․ ՌԴ-ն ու Չինաստանը ձեռնպահ են մնացել

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի բանաձևը, որը նախատեսում է միջազգային ռազմական կոնտինգենտի տեղակայում Գազայի հատվածում։ Բանաձևը թույլատրում է անցնել  ԱՄՆ նախագահի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլին, որը ներառում է Գազայի ապառազմականացման և անցումային կառավարման մարմիններ ստեղծելու համար Միջազգային կայունացման ուժերի (ISF) ստեղծում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրներից 13-ը քվեարկել են բանաձևի օգտին, Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ  են մնացել, բայց չեն օգտագործել իրենց վետոյի իրավունքը։

Բանաձևում նշվում է նաև Պաղեստին պետության ստեղծման հեռանկարի մասին, որին դեմ է Իսրայելը։ Այս դրույթը ներառվել է արաբական երկրների պնդմամբ։ Միջազգային կայունացման ուժերի կազմում կլինեն բազմաթիվ երկրների զորակազմեր, նշել են ԱՄՆ պաշտոնյաները՝ առանց հստակեցնելու, թե որ երկրների մասին է խոսքը։

ՀԱՄԱՍ-ը մերժել է բանաձևը դրա ընդունումից կարճ ժամանակ անց՝ պնդելով, որ այն չի հարգում պաղեստինցի ժողովրդի իրավունքներն ու պահանջները։ Թրամփի ծրագիրը «Գազայի հատվածում պարտադրում է միջազգային հոգաբարձության մեխանիզմ, որը մեր ժողովուրդը մերժում է», ասվում է խմբավորման հայտարարության մեջ։

«Գազայի հատվածում միջազգային ուժերին առաջադրանքներ և դերեր տալը, այդ թվում՝ դիմադրության զինաթափումը, զրկում է այս ուժին իր չեզոքությունից և վերածում այն ​​հակամարտության կողմի, որն աջակցում է օկուպացիային»,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ը։

Բանաձևի վերջին տարբերակի համաձայն՝ Միջազգային կայունացման ուժերի գործառույթներից մեկը կլինի «ոչ պետական ​​զինված խմբավորումների մշտական ​​զինաթափումը», որոնց թվում է նաև ՀԱՄԱՍ-ը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և մարդասիրական օգնության ուղիների պաշտպանությունը։ Միջազգային կայունացման ուժերից բացի, որոնք պարտավոր կլինեն համագործակցել Իսրայելի և Եգիպտոսի՝ Գազայի հատվածին սահմանակից երկու երկրների հետ, բանաձևը նախատեսում է նաև Գազայում նոր պաղեստինյան ոստիկանական ուժերի ստեղծում։ Խմբավորման համար, որը շատ երկրներում ահաբեկչական կազմակերպություն է համարվում, սա համարժեք է զենքը հանձնելու պահանջի։ Այն սկզբնապես ներառված էր Թրամփի ծրագրում։

ԱՄՆ նախագահի ծրագրի առաջին փուլը սկսվել է հոկտեմբերի 10-ին, երբ ուժի մեջ է մտել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագիրը և տեղի է ունեցել ողջ մնացած իսրայելցի պատանդների փոխանակումը պաղեստինցի գերիների հետ։

Միջազգային ռազմական ուժերից բացի՝ Գազայում պետք է ստեղծվի միջազգային Խաղաղության խորհուրդ, որը, ինչպես սպասվում է, կգլխավորի անձամբ Դոնալդ Թրամփը։

Ռուսաստանն ու Չինաստանը քննադատել են բանաձևը՝ պնդելով, որ քիչ է պարզությունը հիմնական մեխանիզմների կառուցվածքի վերաբերյալ, որ այն չի ապահովում մասնակցությունը ՄԱԿ-ի գործընթացին և ակնհայտորեն հավատարիմ չի մնում երկու պետությունների լուծմանը։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ իսրայելական հարավային շրջանների վրա հարձակումով։ Մոտավորապես 1200 մարդ զոհվել է, ևս 251-ը՝ պատանդ վերցվել։ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվել է 69,483 պաղեստինցի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի