Ադրբեջանի իշխանությունների քննադատ թալիշ ակտիվիստը ձերբակալվել է Թուրքիայում և տեղափոխվել Բաքու

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թալիշ հասարակական ակտիվիստ Քամալ Իսաևը ձերբակալվել է Ստամբուլում և Պետական ​​անվտանգության ծառայության կողմից տեղափոխվել Ադրբեջան։ Meydan TV-ի հաղորդմամբ՝ այս մասին OC Media-ին հայտնել է նրա կինը՝ Աիդա Իսաևան։ Զույգը Ռուսաստանի քաղաքացի է և երկար ժամանակ ապրում է Մոսկվայում։

Նա նշել է, որ նոյեմբերի 7-ից ի վեր չի կարողացել կապ հաստատել ամուսնու հետ։ Իսաևայի խոսքով՝ ձերբակալության մասին նա իմացել է Բաքվում բնակվող հարազատներից։ Մոսկվայում բնակվող Իսաևը նոյեմբերի 2-ին մեկնել է Թուրքիա՝ բուժման։ Նա տառապում է ստամոքսի խոցից։

«Նա Թուրքիա է ժամանել նոյեմբերի 4-5-ին, իսկ նոյեմբերի 7-ի գիշերը WhatsApp-ով ինձ հաղորդագրություն է ուղարկել, որ նոյեմբերի 8-ին գիշերային չվերթով տուն կվերադառնա»,- նշել է Իսաևան։

Հաջորդ առավոտյան Իսաևան պատասխանել է ամուսնուն, սակայն նրա հետ կապ հաստատել հնարավոր չի եղել։ Մի քանի օրվա ընթացքում Իսաևան շփվել է Թուրքիայում գտնվող փաստաբանների հետ, նրանից խնդրել են լիազորագիր տրամադրել։

«Նոյեմբերի 12-ին ես ծրագրել էի գնալ Ռուսաստանում գտնվող Թուրքիայի հյուպատոսություն, բայց ճանապարհին իմ հարսը հաղորդագրություն ուղարկեց, որ [Իսաևը] ձերբակալվել և տեղափոխվել է Ադրբեջան։ Կառավարության կողմից նշանակված փաստաբանը նրան ասել է, որ նա կալանավայրում է»,- ասել է կինը։

Աիդա Իսաևան նշել է, որ ամուսնու գործունեությունը կենտրոնացել է թալիշ ժողովրդի և թալիշերենի իրավունքների պաշտպանության վրա: Նա նաև պաշտպանել է Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին:

Ադրբեջանի անկախացումից ի վեր տեղի են ունեցել տարբեր կարճատև թալիշական անջատողական շարժումներ, ինչպիսին է ինքնահռչակ Թալիշ Մուղան Հանրապետությունը, որի անդամ է ներկայանում Իսաևը սոցցանցերում։

«Նա ունի YouTube ալիք, քննադատում է նաև Ադրբեջանի կառավարությանը»,- ասել է Իսաևի կինը։

«Քանի որ Իսաևը կտրականապես արգելել է ինձ, ես չեմ ցանկանում տարածել տեղեկատվություն նրա մեղադրանքների վերաբերյալ»,- իր հերթին ասել է փաստաբան Ջահանգիր Ջավադովը։

Փաստաբանը նշել է, որ Իսաևը երկքաղաքացիություն ունի, գրանցված է Ադրբեջանում, ինչն օրինական է դարձնում ցանկացած արտաքսում, եթե դա իրականացվել է թուրքական և միջազգային օրենսդրության համաձայն։

Սակայն Իսաևան OC Media-ին ասել է, որ իր ամուսինը Խորհրդային Միության փլուզումից հետո երբեք ադրբեջանական անձնագիր չի ստացել։ Նա միայն ռուսական անձնագիր ունի։ Հստակ չէ՝ արդյո՞ք Իսաևն Ադրբեջանի քաղաքացիություն ունի։ Նրա անունը նշված չէ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, որը բաց մուտք է ապահովում երկրում գրանցված ընտրողների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի