Ուկրաինան պայմանավորվել է Հունաստանի հետ գազի մատակարարման մասին․ Զելենսկի

Լուրեր

19.08.2026 | 18:29
Խմբակցության նիստ ունեինք, հետ վերադարձանք. «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 18:20
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են Աֆրիկայում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
19.08.2026 | 18:18
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ
19.08.2026 | 18:10
Լարված իրավիճակ Ազգային ժողովի նիստում // Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 18:02
Հայաստանն ու Գերմանիան կարևորել են գործարար կապերի և առևտրաշրջանառության ընդլայնումը
19.08.2026 | 17:57
ԵՄ-ն 2 մլն եվրոյով կաջակցի Հայաստանում օդի որակի վերահսկման համակարգի բարելավմանը
19.08.2026 | 17:49
Թումանյանի թանգարանի հիմնանորոգումն ու վերակառուցումը կավարտվի 2028 թվականին
19.08.2026 | 17:38
Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» 5-րդ ամենաթանկ վաճառքն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:31
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործն ուղարկվել է դատախազին․ մեղադրանքները վերաբերում են պետական դավաճանությանն ու պետական գաղտնիքի հրապարակմանը
19.08.2026 | 17:30
«Այսօր Հայաստանը կառավարվում է այն գաղափարաբանությամբ, որը ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին»․ Փաշինյանը՝ «իԳործ» ծրագրի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:20
Բաքուն դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.08.2026 | 17:12
Գյումրիում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ հոսպիտալացվել է
19.08.2026 | 17:07
Վաղը տեղի կունենա 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը
19.08.2026 | 16:59
Երևանն ու Նյու Դելին բարձր են գնահատել երկու երկրների համագործակցության զարգացումը
19.08.2026 | 16:51
Սեպտեմբերի 27-ին ՀՀ չորս համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
Բոլորը

Կիևը պատրաստել է Հունաստանի հետ համաձայնագիր, որը պետք է «առավելագույնս ապահովի ձմեռային շրջանում Ուկրաինա գազի ներմուծման ուղիները»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ի ալիքում։

«Մենք արդեն ունենք պայմանավորվածություններ գազի ներմուծման ֆինանսավորման վերաբերյալ, և մենք կփակենք գազի ներմուծման համար մոտ 2 միլիարդ եվրոյի կարիքը՝ փոխհատուցելու համար ռուսական հարվածների հետևանքով նվազած ուկրաինական արտադրությունը»,-ընդգծել է Զելենսկին։ Ուկրաինայի կառավարությունն արդեն ուղղել է միջոցներ ներմուծման ֆինանսավորման համար՝ «եվրոպական գործընկերների, եվրոպական բանկերի» աջակցությամբ, որոնք տրամադրել են այդ գումարները ԵՄ հանձնաժողովի երաշխիքներով, պարզաբանել է նա։

Զելենսկու խոսքերով՝ Ուկրաինայի համար ձմեռային ժամանակահատվածում գազի գնումների ֆինանսավորման մեջ ներգրավված են եղել նաև ուկրաինական բանկերը և Նորվեգիան։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի կառավարությունը շարունակում է ակտիվ աշխատանքը նաև ամերիկյան գործընկերների հետ՝ նման ֆինանսավորում ապահովելու համար։

Վերջին ամիսներին Ռուսաստանը ավելի հաճախ է հարվածներ հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Հոկտեմբերին Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ ռուսական հարվածները ոչնչացրել են Ուկրաինայի գազարտադրության հզորությունների մոտ կեսը։