«Արայիկ Խանդոյանը հանցագործություն չի կատարել, նա ապստամբել է»․ պաշտպանի միջնորդությամբ «Սասնա ծռերի» գործով նիստը կրկին հետաձգվեց

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի անդամների գործով նիստն այսօր նախորդի պես հետաձգվեց։ Պատճառը կրկին կապված էր խմբի անդամներից վերջերս մահացած մեղադրյալ Արայիկ Խանդոյանի իրավահաջորդի ներգրավման հարցի հետ։

Խանդոյանի շահերի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը դատարանին միջնորդեց դատարան հրավիրել Խանդոյանի կնոջը՝ Անուշ Խանդոյանին՝ Արայիկ Խանդոյանի մասով գործի վարույթը կարճելու կամ շարունակելու վերաբերյալ դիրքորոշում լսելու նպատակով: Միաժամանակ պաշտպանը համոզմունք հայտնեց, որ Խանդոյանի մասով գործի վարույթը պետք է կարճվի. «Նրա արարքներում չի եղել հանցագործություն, նա ապստամբել է նախորդ ռեժիմի դեմ, որի հրամանով ենթարկվել է խոշտանգումների»:

Ըստ Արա Ղարագյոզյանի, եթե դատարանը, այնուամենայնիվ, որոշի շարունակել գործի քննությունը, Խանդոյանի կինը պետք է ներգրավվի որպես նրա իրավահաջորդ:

Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց նրա միջնորդությունը, և հաջորդ նիստում Անուշ Խանդոյանը կներկայանա դատարան: