ԲԱՆԱՎԵՃ․ ՀՀ-ն հետ կբերի՞ Արծվաշենը՝ Ադրբեջանին տալով 3 անկլավ․ Փաշինյանի արձագանքը Բաքվին

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներից մեկը, որ Հայաստանը սահմանազատմամբ պետք է վերադարձնի Արծվաշենը և օկուպացված մյուս տարածքները, ՀՀ-ում աղմուկ է բարձրացրել։ Ընդդիմությունը պնդում է, որ այսպիսով՝ ՀՀ իշխանությունը փորձում է հանրությանը պատրաստել՝ Ադրբեջանին Տիգրանաշեն, Վերին Ասկիպարա, Սոֆուլու և Բարխուդալլու անկլավները հանձնելուն։ Փաշինյանն օրերս ԱԺ-ում ասում էր՝ Հայաստանը չունի իրավական հիմքեր, որ այս տարածքները պատկանել են Ադրբեջանին, մինչդեռ Արծվաշենի՝ ՀՀ սուվերեն տարածք լինելու իրավական ապացույցներ ունի։

Փաշինյանն իր այս հայտարարությամբ պատասխանում էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեին, որը պնդել է, որ «Ադրբեջանական չորս անկլավների վերադարձը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում։ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է։ Այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում»։

Արդյո՞ք ՀՀ-ն պետք է իր վերահսկողության տակ վերադարձնի Արծվաշենը՝ Տիգրանաշենը, Վերին Ասկիպարան, Սոֆուլուն և Բարխուդալլուն հանձնելով Ադրբեջանի վերահսկողությանը, թե՞ կպահպանվի այսօրվա իրավիճակը։ Ի՞նչ է նշանակում Փաշինյանի հայտարարությունը։

Factor TV-ում հրավիրել ենք բանավեճ, որին մասնակցում են Ռուբեն Գալջյանը՝ քարտեզագետ, աշխարհագրագետ, Սամվել Մելիքսեթյանը՝ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ, Վահե Սարուխանյանը՝ Հետքի լրագրող, Դավիթ Կարապետյանը՝ միջազգայնագետ, Աննա Կոստանյանը՝ քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։