Մոսկվայի դատարանը Յուրի Դուդին հեռակա կարգով դատապարտել է 1 տարի 10 ամիս ազատազրկման

Լուրեր

07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
Բոլորը

Մոսկվայի դատարանը լրագրող Յուրի Դուդին հեռակա կարգով դատապարտել է 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում՝ «օտարերկրյա գործակալի» գործունեությունը կարգավորող կանոնակարգը խախտելու մեղադրանքով (Քրեական օրենսգրքի 330.1 հոդվածի 2-րդ մաս)։ Այս մասին հայտնում է Медиазона-ն:

Դատախազ Սվետլանա Բերդաշկևիչն ազատազրկման պահանջը ներկայացնելիս հատուկ խնդրել է, որ «քաղաքական ատելությամբ պայմանավորված» հանցագործությունը ճանաչվի որպես ծանրացուցիչ հանգամանք։

Դուդի պաշտպանության կողմը շեշտել է, որ նրա գործողություններից իրական վնաս չի պատճառվել, և խնդրել է կարճել գործը՝ դրա անկարևորության պատճառով, նաև նշել, որ Դուդի գրառումները վերաբերում էին «կենցաղային հարցերին», ինչը նշանակում է, որ չի կարելի խոսել քաղաքական ատելության մասին։

Քրեական գործը ծագել է Դուդի նախկին տուգանքների պատճառով՝ առանց նրա «օտարերկրյա գործակալի» կարգավիճակը նշելու հրապարակումների, ինչպես նաև 2025 թվականի մայիսին երեք գրառումների համար։

Դուդի գործով միակ վկան Անաստասիա Կրավցովան էր՝ «Ռոսկոմնադզորի» նախկին փորձագետը։

2024 թվականից ի վեր Մոսկվայի դատարաններում Դուդի դեմ առաջադրվել է չորս վարչական մեղադրանք․ մեկը՝ դիզայներ Արտեմի Լեբեդևի հետ հարցազրույցի, երեքը՝ իր տելեգրամ ալիքում 14 հրապարակումների համար։

Այս տարվա հուլիսին Ռուսաստանից հեռացած լրագրողի դեմ քրեական գործ էր հարուցվել, և նա հեռակա կարգով ձերբակալվել էր «օտարերկրյա գործակալի» պարտականությունները չկատարելու համար (Քրեական օրենսգրքի 330.1 հոդվածի 2-րդ մասը):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի