Ալիևը դատապարտել է Ադրբեջանի դեսպանատանը հասցված ռուսական հարվածը․ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին Զելենսկին հայտնել է X-ի իր միկրոբլոգում:

«Ես շնորհակալ եմ նրա աջակցության և մեր ժողովրդին ուղղված ցավակցությունների համար: Անցած գիշեր ռուսները հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, այդ թվում՝ բալիստիկ, օգտագործել են ուկրաինացիների դեմ: Ցավոք, կան ավերածություններ և վնասներ, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպանատան: Նախագահ Ալիևը դատապարտել է այս հարվածը և ընդգծել, որ առաջին դեպքը չէ, երբ ռուսները թիրախավորում են դեսպանատան շենքը և Ադրբեջանի հետ կապված այլ վայրեր»,- նշել է Զելենսկին։

Նա նաև հայտնել է, որ քննարկել են երկկողմ հարաբերությունները և  գործընկերության զարգացումը:

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Զելենսկին է զանգահարել Ալիևին։ Նշվում է, որ Զելենսկին դատապարտել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքի վրա Ռուսաստանի կողմից իրականացված կրկնակի հրթիռային հարձակումը և խորը մտահոգություն հայտնել միջադեպի կապակցությամբ։

Իր հերթին, Ալիևը դատապարտել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա վերջին հրթիռային հարձակումը և ընդգծել, որ դիվանագիտական ​​առաքելությունների վրա նման հարձակումներն անընդունելի են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն։

Ավեի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Կիևի վրա գիշերային հարձակման ժամանակ «Իսկանդեր» հրթիռի բեկորները հարվածել են Ադրբեջանի դեսպանատան շենքին։ Այն լուրջ վնասներ է կրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի