Մբապեն՝ 400-րդ գոլի մասին․ Դա չի տպավորում մարդկանց, պետք է խփեմ ևս 400 գոլ

Լուրեր

02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
Բոլորը

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն 400-րդ գոլն է խփել կարիերայում՝ անցկացնելով 535-րդ հանդիպումը։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի նախավերջին տուրի խաղում, որում ֆրանսիացները հաղթել են 4։0 հաշվով ու ժամկետից շուտ նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր։

26-ամյա Մբապեն դարձել է դուբլի հեղինակ ու կիսվել տպավորություններով։

«400-ը չի տպավորում մարդկանց։ Եթե ցանկանում ես հայտնվել այն մարդկանց շարքում, որոնք ցնցում են բոլորին, պետք է խփես ևս 400-ը։

Ինչ վերաբերում է Ռոնալդուի՝ 1000 գոլ խփելուն, դա անիրական է։ Սակայն եկեք ձգտենք անիրականին, պետք է փորձել։ Մենք ունենք միայն մեկ կարիերա»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Կիլիան Մբապեն բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեից հետո երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը հատում է 400 գոլի սահմանը։ Նա նաև 1991 թվականից ի վեր առաջին ֆրանսիացին է, որը գոլի հեղինակ է դառնում հավաքականի 6 անընդմեջ խաղում։