Պիտի դատվե՛ն այդ մարդիկ․ պատերազմի մասին իմացել են՝ բանակը չեն բերել մարտական պատրաստության վիճակի․ Սամվել Բաբայան. ՏԵՍՍՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 19:42
ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:38
Գազանջատումներ՝ Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում
29.06.2026 | 19:28
ՔՊ նիստն ավարտվեց. Փաշինյանը մանրամասներ է հայտնում փակ նիստից. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 19:26
Դուբրովնիկի ֆորումում ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է բազմավեկտոր արտաքին քաղաքականության մոտեցումները
29.06.2026 | 19:15
ՀՀ-ն կապ չունի Իսրայելի՝ ցեղասպանության ճանաչման հետ, դա Թուրքիայի հետ հարաբերության մասին է, ՀՀ-ն ճիշտ արեց՝ չներգրավվեց․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:07
ՍԴ-ն քննարկում է գրավոր միջնորդությունները․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 18:47
Կայա Կալլասը Կովկասի զարգացումների համատեքստում խոսել է Թուրքիայի ռազմավարական կարևորությունից
29.06.2026 | 18:27
ՌԴ-ն և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը
29.06.2026 | 18:22
Դուք տարբեր դիրքորոշումներ եք արտահայտել․ որտե՞ղ են գտնվել զինվորները․ ՍԴ դատավորը՝ Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:18
20։00-ից հետո քվեարկության սենյակում քանի՞ զինվորական է եղել․ Խունդկարյանը՝ Օրբելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:10
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահի թեկնածուների կընտրի // Մոսկվան կրկին ՀՀ-ի եվրաինտեգրումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 18:05
Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել
29.06.2026 | 17:59
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
29.06.2026 | 17:57
ՔՊ-ն նիստ է գումարել. ընտրելու են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 17:42
Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
Բոլորը

«Ո՞վ է սադրել 44-օրյա պատերազմը»,-  Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ի պատասխան այս հարցի Factor TV-ի եթերում կտրականապես հերքել է «սադրանքի» թեզը։ Նրա համոզմամբ՝ պատերազմը Ադրբեջանի կողմից վաղուց ծրագրված գործողություն էր, որի մասին ինքը զգուշացնում էր դեռևս 1999-2000 թվականներից։ «Ես չեմ գտնում, որ պատերազմը ինչ-որ մեկը սադրել է։ Պատերազմը սկսել է Ադրբեջանը, և դա սկսվելու էր վաղ թե ուշ, որովհետև նրանք պատրաստվում էին դրան», – նշեց նա՝ հավելելով, որ հայկական կողմի ղեկավարները սխալմամբ վստահել են միջնորդներին՝ հույս ունենալով, որ նրանք թույլ չեն տա պատերազմի բռնկում։

Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը պարզապես սպասում էր իր համար հարմար պահի, երբ ռազմականապես պատրաստ կլիներ։ Նա համաձայն չէ տեսակետի հետ, թե հայկական կողմի որևէ հայտարարություն կարող էր պատճառ դառնալ, ինչպիսին օրինակ Փաշինյանի հայտարարությունն է «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ադրբեջանի նպատակը, ըստ նրա, ոչ թե 7 շրջաններն էին, այլ ամբողջական Արցախը։

Զրույցի ընթացքում Բաբայանը բացահայտեց մի շարք ուշագրավ մանրամասներ, որոնք կարող են վկայել ռազմական ղեկավարության անպատրաստության մասին։ Նրա պնդմամբ՝ դեռևս պատերազմից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, Արցախի անվտանգության ղեկավարը գրավոր փաստաթղթով զեկուցել էր, որ սեպտեմբերի 27-ին պատերազմ է սկսվելու։ Այդ տեղեկությունը հասու է եղել և՛ Գլխավոր շտաբին, և՛ Հայաստանի իշխանություններին։ «Պարտավոր էին հրամանով համազորային առաջին աստիճանի պատրաստության անցնել, ամբողջ զորքը հանել առաջին գիծ, որը կիսատ են արել», – նշեց Բաբայանը։

Սա, ըստ նրա, ռազմական գործում թերացում է, քանի որ եթե նույնիսկ փոքր վտանգ կա, հրամանատարությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բանակը լրիվ մարտական պատրաստության բերելու համար։  Ըստ Բաբայանի՝ ճիշտ արձագանքի դեպքում պատերազմի ելքը կարող էր այլ լինել։

Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի այն պնդմանը, թե ադրբեջանցիները Շուշին գրավել են՝ օգտվելով Բաբայանի գրած գրքից, ՊԲ նախկին հրամանատարը սա որակեց որպես «Անդրանիկի հումորներից»՝ ընդգծելով, որ իրական պատճառը եղել է հայկական կողմի անգործությունն ու անպատրաստությունը։

Խոսելով առաջիկա քաղաքական գործընթացների և 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին՝ Բաբայանը նշեց, որ ներկայումս ներգրավված է տեղական մակարդակի համագործակցությունների մեջ, ինչպիսին Էջմիածինն է, որոնց արդյունքներից կախված՝ կորոշվի ապագայում ավելի լայն դաշինքներ ձևավորելու հնարավորությունը։ Նա ընդգծեց, որ ցանկացած համագործակցություն պետք է հիմնված լինի հստակ ծրագրային դրույթների վրա՝ ներառելով արտաքին, ներքին, տնտեսական և սոցիալական քաղաքականության հիմնական ուղղությունները։ Միայն ընդհանուր տեսլականի առկայության դեպքում հնարավոր կլինի խոսել համապետական մակարդակով միասնական պայքարի մասին։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան