Փաշինյանը հայտնեց, որ Ալիևի հետ Կոպենհագենում քննարկել է TRIPP-ով էլեկտրագծերի, գազատարի հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
Բոլորը

«Ես ուզում եմ չթաքցնել նաև, որ Կոպենհագենում Ադրբեջանի նախագահի հետ մենք քննարկեցինք TRIPP նախագիծը, և կարծես թե եկանք ըմբռնման, որ գուցե թե ամենաարագ իրականացվողը էլեկտրահաղորդման գծերի և գազամուղի կառուցումն է, բայց դա նախնական քննարկում էր և հետագա քննարկումների ընթացքում դա ավելի կկոնկրետացվի և հասկանալի կդառնա»,- այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի համագործակցությամբ Երևանում կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է՝ որևէ կասկած չունի, որ ոչ մի բան չի խանգարում նախագծի իրականացմանը։

«Ոչ մի բան չի խանգարում, որովհետև բոլոր այն խնդրահարույց հարցերը հասցեագրված են Վաշինգտոնի հռչակագրում, և մեզ մնում է ընդամենը իրագործել համաձայնությունը, իսկ համաձայնությունը չիրագործելու մոտիվացիա որևէ մեկը չունի»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան