Արթուր Սերոբյան. Բոլորը տեսնում են, թե ինչ է փոխել Եղիշե Մելիքյանը

Լուրեր

02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը խոսել է ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրում Հունգարիայի հավաքականից կրած 0։1 հաշվով տնային պարտության մասին։

«Շատ լավ հանդիպում անցկացրեցինք։ Երկրորդ խաղակեսում տիրում էինք խաղին, ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք, բայց սա ֆուտբոլ է։ Կարծում եմ՝ արժանի չէինք պարտության, բայց չկարողացանք գոլ խփել։ Շարժվում ենք առաջ, պատրաստվում ենք հաջորդ հանդիպմանը։

Բոլորը տեսնում են խաղադաշտում, թե ինչ է փոխել Եղիշե Մելիքյանը։ Կարծում եմ՝ հիմա լրիվ ուրիշ ֆուտբոլ ենք խաղում։ Բոլորդ տեսաք, որ Հունգարիայի նման թիմի դեմ երկրորդ խաղակեսում տիրում էինք նախաձեռնությանը։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Ավելի ենք բարելավելու, հաղթանակները դեռ առջևում են»,- ասել է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այդ պարտությունից հետո Հայաստանի հավաքականը կորցրել էր 2026թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի արգելքը հաղթահարելու շանսերը: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընտրական փուլը կավարտի նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագաու» ստադիոնում՝ մրցելով խմբի առաջատար Պորտուգալիայի հավաքականի հետ։