Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Նովոռոսիյսկի վրա․ վնասվել են նավթաբազան, քաղաքացիական նավ  և բնակելի շենքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 17:38
Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով․ Փաշինյանը՝ ԱԺ անդրանիկ նիստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:31
Եղոյանը չի վերընտրվել. Սոնա Ղազարյանն է ընտրվել Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:23
Չի ուզել, չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:17
Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:13
Ադրբեջանն Ուկրաինային շուրջ 40 տոննա սարքավորումներ է փոխանցել կրիտիկական ենթակառուցվածքների համար
29.07.2026 | 17:08
Կլինի պրոցես, եթե որևէ մեկը խախտել է մեր կանոնադրությունը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:00
90 միլիոն դրամ ծախս, խափանված համակարգ․ ինչու ընտրություններից առաջ անհասանելի դարձավ ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրը
29.07.2026 | 16:55
Եթե այս հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵՏՄ-ի վերջի սկիզբը․ Փաշինյանը՝ Պուտինի հետ զրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:50
ԵՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵՏՄ խնդիրն է. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:41
Ովքեր են ԱԺ հանձնաժողովների ղեկավարի թեկնածուները․ Փաշինյանը ներկայացրեց ընտրության արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:37
Պալերմո տեսակի պղպեղի ու սմբուկի արտահանման համար կառավարությունը փոխհատուցում կտա
29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Նովոռոսիյսկում վնասվել է«Շեսխարիսի» վերբեռնման համալիրի նավթաբազան։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը, գրում է Meduza-ն։

Ափամերձ կառույցները նույնպես վնասվել են։ Օպերատիվ շտաբից հայտնել են, որ անօդաչուի բեկորների ընկնելուց հետո նավթի պահեստում հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։ Նովոռոսիյսկի նավահանգստում քաղաքացիական նավի վրա անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու պատճառով վնաս է հասցվել։ Անձնակազմի երեք անդամ վիրավորվել և հոսպիտալացվել է։

Բացի այդ, Նովոռոսիյսկի մի քանի հասցեներում բնակելի շենքեր են վնասվել անօդաչու թռչող սարքերի հարվածներից: Մի տղամարդ վիրավորվել է և հոսպիտալացվել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 216 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը ոչնչացվել է Կրասնոդարի երկրամասում (66), Սարատովի մարզում (45) և բռնակցված Ղրիմում (19):

Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտարարել է, որ հարվածը վնաս է հասցրել Սարատովի քաղաքացիական ենթակառուցվածքներին: Նա այլ մանրամասներ չի հայտնել: Astra տելեգրամ ալիք հաղորդում է, որ հարված է հասցվել նավթավերամշակման գործարանին:

«Շեսխարիս»համալիրը (շահագործվում է «Տրանսնեֆտ»-ի կողմից) Ռուսաստանի հարավում գտնվող նավթի և նավթամթերքի խոշորագույն տերմինալներից մեկն է։ Այն օգտագործվում է արտահանման համար նախատեսված նավթի և նավթամթերքի ստացման, պահեստավորման և առաքման, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարաններ մատակարարումների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի