Զորախո՞ւմբ, թե՞ հումանիտար առաքելություն․ Թորոսյանի պնդումը հակասում է այլ պաշտոնյաների ավելի վաղ արած հայտարարություններին

Լուրեր

19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19.08.2026 | 19:13
3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը
19.08.2026 | 18:58
ԶՈՒ-ում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ
19.08.2026 | 18:44
«Եթե տղամարդավարիով է, բա ինչի՞ պարոն Ղազինյանը դուրս գնաց, ասել էր` չեմ գնում». Ալեքսանյան
19.08.2026 | 18:29
Խմբակցության նիստ ունեինք, հետ վերադարձանք. «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 18:20
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են Աֆրիկայում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
19.08.2026 | 18:18
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ
19.08.2026 | 18:10
Լարված իրավիճակ Ազգային ժողովի նիստում // Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 18:02
Հայաստանն ու Գերմանիան կարևորել են գործարար կապերի և առևտրաշրջանառության ընդլայնումը
19.08.2026 | 17:57
ԵՄ-ն 2 մլն եվրոյով կաջակցի Հայաստանում օդի որակի վերահսկման համակարգի բարելավմանը
19.08.2026 | 17:49
Թումանյանի թանգարանի հիմնանորոգումն ու վերակառուցումը կավարտվի 2028 թվականին
19.08.2026 | 17:38
Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» 5-րդ ամենաթանկ վաճառքն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:31
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործն ուղարկվել է դատախազին․ մեղադրանքները վերաբերում են պետական դավաճանությանն ու պետական գաղտնիքի հրապարակմանը
19.08.2026 | 17:30
«Այսօր Հայաստանը կառավարվում է այն գաղափարաբանությամբ, որը ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին»․ Փաշինյանը՝ «իԳործ» ծրագրի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրային հեռուստաընկերության եթերում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պնդել է, որ Հայաստանը Սիրիա զորախումբ է ուղարկել։ Եվ այս պնդումը հակասում է իշխանության ներկայացուցիչների՝ շարունակական հավաստիացումներին, թե դա զորախումբ չի եղել։

Թորոսյանն այս պնդումն անում էր այն համատեքստում, որ Հայաստանը ժամանակին կատարել է իր դաշնակցային պարտավորությունները ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի առջև, իսկ Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները, երբ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա։

«․․․ Մենք հիշում ենք նույն ՀԱՊԿ-ի շրջանակներում մենք մեզ ինչպես ենք դրսևորել նույն ղազախական իրադարձությունների ժամանակ, ինչպես ենք զորախումբ ուղարկել Սիրիա, երբ մեզ ամբողջ Արևմուտքը մոտավորապես քննադատում էր», – ասել է Թորոսյանը։

Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ այդ զորախմբի՝ Սիրիա գործուղվելու ժամանակ (2018-2019 թթ․) Հայաստանի բոլոր ոլորտային պաշտոնյաները հերքում էին այն պնդումը, թե դա զորախումբ է։ Ահա այդ պնդումներից մի քանիսը․

  • Նիկոլ Փաշինյան․ «Սիրիայում զորախումբ չի տեղակայվում, այլ հումանիտար ականազերծման ու բժշկական առաքելություն», (2018 թ․ հոկտեմբերի 3),
  • Դավիթ Տոնոյան․ «Հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով: Հետևաբար, այն ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ», (2018 թ․ սեպտեմբերի 11),
  • Արմեն Գրիգորյան․ «Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ Սիրիայում իրականացնում է հումանիտար առաքելություն, և Հայաստանը շարունակելու է մնալ միայն հումանիտար առաքելության շրջանակում» (2019 թ․ փետրվարի 13):

Սա բավական աղմկահարույց թեմա էր, քանի որ ընդդիմությունը պնդում էր, որ ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներին Սիրիա ուղարկելով՝ ՀՀ կառավարությունը ոչ միայն օրենք է խախտում, այլև Հայաստանը դնում է միջազգային բարդ իրավիճակում։

Գարիկ Հարությունյան