Եվրահանձնաժողովը Ուկրաինային շուրջ 6 միլիարդ եվրո կտրամադրի

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ուկրաինան գրեթե 6 միլիարդ եվրո կստանա ERA-ի և Ukraine Facility-ի շրջանակում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես ողջունում եմ Եվրոպական խորհրդի պարտավորությունը՝ հոգալ Ուկրաինայի ֆինանսական կարիքները հաջորդ երկու տարիների՝ 2026 և 2027 թվականների համար»,- հավելել է նա։

Ֆոն դեր Լեյենը թվարկեց երեք տարբերակ, թե ինչպես կարող է ԵՄ-ն կատարել այս պարտավորությունը։ Առաջին տարբերակը բյուջետային պահուստն օգտագործելն է՝ կապիտալի շուկաներից միջոցներ ներգրավելու համար։ Երկրորդը՝ միջկառավարական համաձայնագրի հասնելը, որպեսզի ԵՄ անդամ պետություններն իրենք ներգրավեն անհրաժեշտ կապիտալը։ Վերջապես, երրորդ տարբերակը «փոխհատուցման վարկն» է՝ սառեցված ռուսական ակտիվների դիմաց։

Երրորդ տարբերակը նախատեսում է, որ Ուկրաինան պարտավոր կլինի մարել իրեն տրված վարկերը միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի Կիևին փոխհատուցումները: Ֆոն դեր Լեյենը նշել է, որ այս տարբերակն ամենաարդյունավետն է Ուկրաինայի պաշտպանության և տնտեսության աջակցության համար։

Բելգիան, որտեղ գտնվում է Ռուսաստանի ակտիվների մեծ մասը, դեմ է սառեցված ակտիվների օգտագործմանը: Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հայտարարել է, որ ցանկանում է երաշխիքներ ստանալ այլ եվրոպական երկրներից՝ ռիսկերը կիսելու համար։

ԵՄ-ն նախատեսում է դեկտեմբերին կրկին քննարկել սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանանի