Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները պատմական նշանակություն ունեն․ Ալիև

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ԱՄՆ-ից ժամանած Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու պատվիրակությանը։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հյուրերը շնորհավորել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ։

Ալիևն իր հերթին նշել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները  պատմական նշանակություն ունեն և կարևոր դեր են խաղում տարածաշրջանի զարգացման գործում։ Նշելով, որ Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները նոր փուլ են մտել, Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում ստորագրվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող կարևոր փաստաթղթեր։

Հյուրերը նաև շնորհակալություն են հայտնել Ալիևին Ադրբեջանի կառավարության կողմից Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու պաշտոնական գրանցման համար և հայտնել, որ մասնակցելու են այս եկեղեցու Բաքվի գրասենյակի բացմանը, որը տեղի է ունենալու այսօր։

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության կազմում են Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Դեյվիդ Բեդնարը, Յոթանասունի քվորումի  անդամ և Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի առաջին խորհրդական Ջեք Ջերարդը, Ստիրլինգի հիմնադրամի նախագահ և խորհրդի նախագահ Մայլս Հանսենը և Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի Յոթանասունի քվորումի անդամ Փոլ Պիկարդը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի