Մարկո Ռոսին բարդ խաղ է ակնկալում Հայաստանի հավաքականի դեմ

Լուրեր

02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին նախախաղային ասուլիսում անդրադարձել է Հայաստանի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրի հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

«Գիտենք, թե որքան բարդ է լինելու վաղվա խաղում, քանի որ Հայաստանի հավաքականը խաղալու է տանը: Չենք թերագնահատում մրցակցին, դա անմտություն կլիներ մեր կողմից: Գիտենք, որ Հայաստանի հավաքականը շատ բարդ մրցակից է, եթե նրանց ազատություն ու խաղային տարածություն տաս:

Այստեղ ենք եկել հաղթանակի համար, բայց գիտենք, որ հեշտ չի լինի: Կարծում եմ՝ լավ ենք պատրաստվել, մոտիվացված ենք և պատրաստ կատարելու մեր աշխատանքը:

Բարդ է կանխատեսել, թե ինչպես կխաղա Հայաստանի հավաքականը: Երբ թիմն ունենում է կորուստներ, փոխում է խաղի բնույթը»,- նշել է իտալացի մասնագետը։

Հիշեցնենք, որ առաջին շրջանի խաղում հունգարացիները 2։0 հաշվով հաղթել են Հայաստանի հավաքականին։ Չորրորդ տուրից հետո ընտրական F խմբի առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր։ Հունգարիան վաստակել է 5, Իռլանդիան՝ 4, իսկ խմբի հետնապահ Հայաստանը՝ 3 միավոր։