Թրամփն Իսրայելի նախագահին խնդրել է ներում շնորհել կոռուպցիայի մեջ մեղադրվող Նեթանյահուին

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին՝ խնդրելով ներում շնորհել վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, հաղորդում է The Times of Israel-ը: Թրամփը դա անվանել է «պատմական պահ» և նշել, որ Իսրայելի հետ միասին հասել են այնպիսի խաղաղության, որը «փորձլ են գտնել առնվազն 3000 տարի»:

Հերցոգը նամակը ստացել է անցյալ շաբաթ, գրում է The Insider-ը։ Դրանում Թրամփը շեշտել է, որ Նեթանյահուն «հզոր և վճռական պատերազմական վարչապետ» էր և այժմ Իսրայելը տանում է դեպի խաղաղության դարաշրջան»: Ըստ ԱՄՆ նախագահի՝ սա ներառում է նաև իր շարունակական աշխատանքը տարածաշրջանային հիմնական առաջնորդների հետ՝ Աբրահամի համաձայնագրերն ընդլայնելու համար: Թրամփը վերահաստատել է իր «բացարձակ հարգանքը Իսրայելի դատական ​​համակարգի անկախության նկատմամբ», բայց Նեթանյահուի դեմ կոռուպցիայի մեղադրանքներն անվանել «անհիմն քաղաքական հետապնդում»:

Նեթանյահուն մեղադրվում է կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման մեջ երեք առանձին գործերով: Դատավարությունը սկսվել է 2020 թվականին և դեռևս հեռու է ավարտից: Հերցոգը հայտարարել է, որ մտադիր չէ դիրքորոշում հայտնել այս հարցի վերաբերյալ: Նա ասել է, որ ներման խնդրանքը պետք է ներկայացվի պատշաճ ուղիներով: Նախագահի մամուլի գրասենյակը, միաժամանակ, ընդգծել է, որ Հերցոգը բարձր է գնահատում Թրամփի աջակցությունը և նրա ներդրումը պատանդների վերադարձման և Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացում:

Իսրայելի օրենսդրության համաձայն՝ նախագահը կարող է ներում շնորհել դատապարտված կալանավորներին, իսկ հազվադեպ դեպքերում՝ նույնիսկ ներում շնորհել անձին դատավարության ավարտից առաջ, եթե դա ծառայում է պետության շահերին: Ներման խնդրանքը պետք է ներկայացնեն Նեթանյահուն անձամբ կամ նրա մերձավոր ազգականները: Սա դեռևս տեղի չի ունեցել:

Այնուամենայնիվ, Channel 13-ն անցյալ ամիս, հղում անելով վարչապետի գրասենյակի աղբյուրներին, հաղորդել էր, որ քննարկվում է Նեթանյահուի կնոջ՝ Սառայի կողմից ներման խնդրանք ներկայացնելու հնարավորությունը։

Օգոստոսին Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկել էր գլխավոր դատախազ Գալի Բահարավ-Միարային պաշտոնանկ անելու օգտին, որը ղեկավարել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ կոռուպցիայի գործը: Սա Իսրայելի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ կառավարությունը քվեարկել էր իրավախորհրդատուին պաշտոնանկ անելու օգտին: Սակայն երկրի Գերագույն դատարանն անմիջապես կասեցրել էր  որոշումը, և Բահարավ-Միարան մնացել էր պաշտոնում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի